11:44 08.02.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ Կոտայքի մարզի Գողթ բնակավայրում գործող փակ բաժնետիրական մի ընկերության ծաղիկների ջերմոցում որպես բանվոր և փաթեթավորող գրանցված 93 աշխատակիցներից յուրաքանչյուրը ստացել է ամսական 270 հազար դրամ աշխատավարձ, սակայն ընկերության տնօրենը կամ պատասխանատու այլ անձ օրենսդրությամբ նախատեսված հարկը, տուրքը և այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթի մեջ մտցրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ` նույն աշխատակիցների կողմից ամսական ընդամենը 180 հազար դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Այդ կերպ միայն 2022-23 թթ. ընթացքում պակաս է ներկայացվել ընդհանուր 200 միլիոն 880 հազար դրամ, և եկամտային հարկի ու սոցիալական վճարների գծով ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններից։
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հունվարի 31-ին, դատարանի որոշմամբ, ընկերության ջերմոցներում կատարվել է խուզարկություն: Առգրավվել են նշված հանցանքը մատնանշող և քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հաշվապահական փաստաթղթեր, նոթատետրեր և համակարգիչներ:
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձեռբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղեափոխվել ընկերության տնօրենն ու գլխավոր հաշվապահը: Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ընկերության կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտար հաշվին փոխանցվել է 45 միլիոն դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...