Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանվել են հավելավճարներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանվել են հավելավճարներ

15:56 08.02.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը: Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանել հավելավճարներ՝ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագետի կողմից կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված: Ինչպես նաև առանձին դեպքերում՝ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կոմպետենցիայի հիման վրա գործառույթների իրականացման համար, իսկ աշխատանքային ստաժի համար մասնագետին տրվում է հավելավճար կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը թույլ կտա նախ և առաջ կանգնեցնել կոմիտեում առկա սակավ մասնագետների շարունակական արտահոսքը և կայունացնել անկումային իրավիճակը՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նշել է, որ տարիներ շարունակ անհնարին է եղել համալրել կոմիտեի թափուր հաստիքները. 2021-2023 թթ. իրականացրել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21-ը ընդհանրապես չի կայացել հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության պատճառով:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Մենք այս թեմային անդրադարձել ենք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2022 և 2023 թվականների գործունեության հաշվետվությունը լսելու ընթացքում: Եվ իմ դիրքորոշումն ու հանձնարարականը եղել է այն, որ մենք այստեղ պետք է որոշումներ կայացնենք: Ընդհանրապես այս թեմայով բանավեճ կա, երբ մենք առանձին վերցրած ոլորտներում, գերատեսչություններում որոշակի կարգավորումներ ենք անում, որտեղ աշխատավարձերի բարձրացումներ են տեղի ունենում: Հասկանալի է, որ ինստիտուցիոնալ խնդիր կա, և ռազմավարական առումով ճիշտ է հանրային կառավարման բարեփոխում անել: Բայց մյուս իրողությունն էլ կա, որին առերեսվում ենք բարեփոխումներ իրականացնելիս, բարեփոխումներ էլ իրականացնելու համար կարողությունների որոշակի սահամանափակում ունենք:

Հետևաբար՝ երկընտրանքի առաջ ենք: Սպասենք, թե երբ կավարտվի այդ ծավալուն գործընթացը, թե որոշակի տեղային լուծումների գնանք: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է նաև տեղային լուծումների գնանք: Տեղային լուծումների ենք գնացել բանակում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում, դատական համակարգում և այլն: Եվ եթե այսպես հերթով գնանք, ահագին առաջ կգնանք, ինչը չի նշանակում, որ հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը որևէ ձևով պետք է նսեմանա: Ինչո՞վ է կարևոր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը: Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան ունենալու և նոր ատոմակայան կառուցելու: Այստեղ էլ մենք վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, ամեն ինչը կա, բայց մենք չենք կարողանում դա իրագործել, որովհետև չունենք մասնագետներ:

Արդեն իսկ շատ ենք ուշացել այս ճանապարհին, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Եվ մենք հիմա պետք է այս որոշումը կայացնենք: Ես հանձնարարական եմ տվել, տիկին Անդրեասյանին, որ, մասնավորապես, ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքները սահմանելիս պետք է հատուկ նկատի ունենանք այս ոլորտը։ Մենք նախագիծ ունենք իրականացնելու, և դրա մասն է նաև մասնագետների վերապատրաստումը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ չեն առնչվում այս խնդրի հետ, ընդ որում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական ոլորտում։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հարցին՝ վարչապետը նշել է, որ բոլոր դեպքերում և առավել ևս միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը շատ կարևոր է. «Կան նոր տեխնոլոգիաներ, կան մեր իմացած ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ: 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն զեկուցեցին, որը, իմ կարծիքով, ունի կենսական նշանակություն՝ մեր հետագա քննարկումների և որոշումներ կայացնելու համատեքստում: Այդ տեղեկատվությունը հետևյալն է. որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Այսինքն, երբ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում: Ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP