18:33 24.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ թերլցված ջրամբարներ ունենալու պարագայում, եթե տեղումներ չլինեն կամ քիչ լինեն, որպես «Պլան Բ» դիտարկվում է ունենալ 23 նոր հորատվող խորքային և 14 վերականգնվող հորեր: ՀՀ կառավարության նիստի ժամանակ արված այս հայտարարությանն են անդրադարձել ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Ինձ համար այնպիսի զարմանալի բացահայտումներ ենք ունենում երբեմն, 2006-2007 թվականներին կառավարության պատվերով հատուկ ուսումնասիրություններ եղան՝ պարզելու, թե ինչ վիճակում է արտեզյան ավազանը, ինչքան են օգտագործում և այլն: Եզրակացություն եղավ, որ սահմանից մի փոքր ավել ենք օգտագործում, պետք է կրճատել: Կարծես այդ ուղղությամբ պիտի գնայիք, բայց հակառակը՝ 2008 թվականին կառավարությունը որոշում ընդունեց լայնածավալ ծրագիր սկսել այդ տարածքում ձկնաբուծության ֆերմաներ հիմնելու վերաբերյալ»,- ասել է Կարինե Դանիելյանը:
Դիտարկմանը, թե Արարատյան դաշտավայրում գրունտային ջրերի մակարդակը իջել է 3-ից մինչև 9 մետր, առանձին դեպքերում` մինչև 15 մետր, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց.
«20-25 մետրից պետք է խոսել, պոմպը ինչո՞ւ են դնում 25 մետրից բարձրացնելու: Գյուղացիներն ասում են, որ հիմա 25 մետր բարձրացնող պոմպ են դնում, որպեսզի կարողանան ջուր ստանալ»,- հավելել է Քնարիկ Հովհաննսիյանը:
Ըստ ջրաբանի՝ Արարատյան դաշտավայրի բնակավայրերի բնակիչներն իրենց կարիքները կարողացել են ամբողջությամբ բավարարել այնքան ժամանակ, քանի դեռ ձնկաբուծարանները սնկի պես չէին աճել:
Ըստ բանախոսների՝ նոր հորերի փորումը պարզապես աղետալի կլինի Արարատյան դաշտավայրի համար:
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...