21:42 10.02.2024
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի ֆոնին։ Նովակի հրաժարականը պահանջել են Հունգարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները։
«Սա վերջին անգամն է, որ ես դիմում եմ ձեզ որպես պետության ղեկավար, ես հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասել է Նովակը ազգային հեռուստատեսային ելույթում:
2023 թվականին նա ներում է շնորհել մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդուն: Օրերս հայտնի դարձավ, որ այլ բանտարկյալների հետ ազատ է արձակվել մանկատան փոխտնօրենը, ով փորձել է պաշտպանել իր մանկապիղծ ղեկավարին, որը դատապարտվել է հանցագործության համար և շանտաժի է ենթարկել անչափահաս աշակերտներից մեկին, որպեսզի նա հրաժարվի իր ցուցմունքից։ Ներումը համընկավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բուդապեշտ կատարած առաքելական այցի հետ։
«Անցյալ տարվա ապրիլին ես ներում շնորհելու որոշումը կայացրել եմ՝ համարելով, որ դատապարտյալը չի չարաշահել իրեն վստահված երեխաների խոցելիությունը, սխալվել եմ: Ես երբեք ողորմություն չէի ցուցաբերի մեկին, ով, իմ կարծիքով, ֆիզիկական կամ հոգեպես բռնության է ենթարկում երեխաներին։ Այդպես էր այն ժամանակ, այդպես է և այսօր»,- ասել է Նովակը։
Նա ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, ովքեր կարող էին վիրավորվել իր որոշման պատճառով և ում նա հիասթափեցրել է: Նովակը նշել է, որ «քաղաքականությունը կոշտ, երբեմն դաժան աշխարհ է», բայց նա ուրախ էր ծառայել իր երկրին և իր ժողովրդին որպես նախագահ։
Նովակի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացրել հունգարական կառավարությունում։
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...