22:45 10.02.2024
Հունգարիայի ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունն առաջարկում է երկրի հաջորդ նախագահի ուղիղ ընտրություններ՝ քվեարկությունը համատեղելով հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, ի տարբերություն նախորդ նախագահների նշանակման կարգի, որոնք ընտրվել են խորհրդարանի պատգամավորների կողմից: Այդ մասին հայտարարել է կուսակցության Հունգարիայի վարչապետի նախկին թեկնածու Կլարա Դոբրևը։
Շաբաթ օրը ավելի վաղ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, քանի որ «սխալ է թույլ տվել» 2023 թվականի ապրիլին՝ ներում շնորհելով մանկապղծությամբ զբաղվող տղամարդուն:
«Ժողովրդավարական կոալիցիան» հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի ժողովուրդն ուղղակիորեն որոշի հանրապետության նոր նախագահի հարցը»,- գրել է Դոբրևը Facebook սոցիալական ցանցում։
Նա ասել է, որ կուսակցությունը Հունգարիայի խորհրդարանին կներկայացնի նախագահական ուղղակի ընտրությունների առաջարկ և կառաջարկի դրանք անցկացնել Եվրախորհրդարանի և երկրում մունիցիպալ ընտրությունների օրը՝ հունիսի 9-ին։
Ըստ կանոնակարգի՝ Նովակը պետք է գրավոր տեղեկացնի խորհրդարանին իր որոշման մասին: Հունգարիայի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կսկսվի փետրվարի 26-ին, արտահերթ նիստ գումարելու պլանների մասին դեռ տեղեկություններ չկան։ Եթե Ազգային ժողովն ընդունի նախագահի հրաժարականը, ապա 30 օրվա ընթացքում կպահանջվի նշանակել նոր ընտրություններ, որի ընթացքում երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը։ Նախագահական ընտրությունների համար թեկնածուին պետք է աջակցի պատգամավորների առնվազն 2/3-ը։
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...