Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարություն. ՎԶԵԲ-ը կատարում է կարիքների գնահատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարություն. ՎԶԵԲ-ը կատարում է կարիքների գնահատում

17:56 14.02.2024

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային առաջատար տնտեսագետ, փոխտնօրեն Դիմիտար Բոգովի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել են Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալները կարևորել են երկու կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը։

Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, հարկադիր կատարողական ոլորտների բարեփոխումների օրակարգը և դրանց զարգացմանն ուղղված օրենսդրական մեխանիզմները՝ երկրի ներդրումային վստահելիության մթնոլորտի տեսանկյունից:

Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն ոլորտների նշանակալի բարեփոխումները, ռազմավարական առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել դատարանների հասանելության և դատական համակարգի բեռնաթափման նպատակով իրականացվող քայլերին՝ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների խթանմանը, հաշտարարությանը ենթակա պարտադիր գործերի առանձնացմանը, վճարման կարգադրություններով գործերի նոտարական ծառայության տիրույթ փոխադրմանը և թվային լուծումների ներդրմանը: Կողմերը քննարկել են նաև քաղաքացիական ծառայությունում և դատաիրավական համակարգում գործող բարեվարքության համակարգի, ինչպես նաև գործարար բարեվարքության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել են նաև սնանկության ոլորտի և սնանկության ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլերը:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է հարկադիր կատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգը։ Քննարկվել է դեռևս 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր մշակվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը և դրա կարգավորումներն՝ ուղված կատարողական վարույթների արդյունավետությանը և գանձումների գործընթացների լավարկմանը։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի վերաբերյալ ռազմավարության նախագծի պատրաստումից հետո կրկին ունենալ աշխատանքային քննարկումներ։

ՎԶԵԲ-ը մեկնարկում է Հայաստանի հետ համագործակցության նոր հնգամյա ռազմավարության նախապատրաստումը, որի շրջանակներում ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

14:51 09.06.2025

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

14:42 09.06.2025

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

14:33 09.06.2025

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...

BACK_TO_TOP