14:00 26.03.2018
Թբիլիսիի ծայրամասում՝ Աֆրիկա կոչվող թաղամասում գտնվող անօթևանների գերեզմանոցում Սթիվեն Քինգի գրչին արժանի սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում: Թափառական սոված շները քանդում են գերեզմանները,հանում մահացածների աճյուններն ու ուտում:
«Ռուսթավի- 2» ՀԸ-ի հաղորդմամբ` տեղի բնակիչները վկայել են, որ բազմիցս ականատես են եղել, թե ինչպես են շները քարշ տալիս դիակների մնացորդներն ու ուտում: Գերեզմանոցի վարչակազմը թաղամասի բնակիչների ահազանգերին, բողոք –դիմումներին չի արձագանքում:
Շների կողմից դիակների հոշոտման վերջին դեպքն արձանագրվել է կիրակի օրն առավոտյան, երբ բակերից մեկում բնակիչները հայտնաբերել են կնոջ ոտք:
Ավելի ուշ տեղ հասած ոստիկաններին թաղամասի բնակիչներն ու ականատեսները պատմել են. «Սա առաջին դեպքը չէ: Առաջ էլ էին մարմնի մասեր բերում: Այստեղ մոտակայքում կա անօթևան մարդկանց գերեզմանոց: Դիակներն այդտեղ խորը չեն թաղում: Հետևաբար, շները փորում են գերեզմանները, հանում դիակներն ու քարշ տալիս այստեղ: Սկեսուրս է տեսել, ինչպես էին շները հոշոտում մարմնի մասեր: Այս առավոտ էլ ոտք են քարշ տվել այստեղ », – պատմել է տեղի բնակիչը:
«Մենք հետաքննություն ենք սկսել՝ պարզելու,թե ինչ է տեղի ունենում իրականում: Որովհետև, եթե խոսք է գնում այն մասին, թե շունը փորել-հանել է դիակը, ապա դժվար թե նա կարողանար քանդել երկու մետր խորությամբ գերեզմանը: Դա անհնար է: Ստացվում է, որ հենց սկզբից սխալ է թույլ տրվել: Եթե դա ապացուցվի, ապա որոշումները խիստ կլինեն», – ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Անօթևանների համար նախատեսված գերեզմանոցում թաղվում են մարդիկ, ովքեր մնացել են առանց հարազատների: Ոչ ոք չի խնամում նրանց գերեզմանները: Քաղաքապետարանը վճարում է սոցիալապես անպաշտպան անձանց թաղման և արարողակարգային ծախսերը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ «Ռուսթավի- 2» հեռուստաընկերությունը Թբիլիսիի ծայրամասային «Աֆրիկա» կոչվող վայրում գտնվող գերեզմանատնից կադրեր էր հրապարակել:
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...