14:40 22.02.2024
ՄԻԱՎ բացասական անձն, ով ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Արդյունավե՞տ է
Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ քան 72 ժամը:
Ու՞մ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման
Այն անձանց, ովքեր սերտ կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակ ունեցողի` պոտենցիալ վտանգավոր հեղուկների, լորձաթաղանթների, վնասված մաշկի հետ:
Մինչև այժմ ու՞մ համար էր այն անվճար
ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումը տրամադրվում էր միայն մասնագիտական վարակման վտանգի ենթարկված անձանց:
Ի՞նչ փոփոխություններ են եղել որոշման մեջ
2024թ. փետրվարից պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումը տրամադրվում է նաև ՄԻԱՎ վարակով պացիենտի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց (ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա):
Ի՞նչ է ներառում հետկոնտակտային կանխարգելումը
խորհրդատվություն,
լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ,
կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում:
ՀԿԿ-ի տևողությունը 4 շաբաթ է:
Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից
Բոլորը՝ անկախ քաղաքացիությունից։
Ու՞ր դիմել` հետկոնտակտային կանխարգելման համար
Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:
17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին17:38 04.05.2025
Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՊաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...
17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրումՀաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...
17:00 04.05.2025
Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասինՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...
16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...
16:34 04.05.2025
Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
16:20 04.05.2025
Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...