Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245

13:52 23.02.2024

Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։ Ընդ որում, զորակոչ կա աշխարհի 69 երկրում, ծառայությունը միջին հաշվով տևում է շուրջ մեկուկես տարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հաշվարկներ է կատարել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ բաց տվյալների հիման վրա։

193 պետություններից բանակ չունի միայն 23 երկիր, այդ թվում՝ Վատիկանը, Իսլանդիան, Կոստա Ռիկան, Պանաման և Միկրոնեզիան։ Բանակ չունեցող պետությունների մեծ մասը նախկին գաղութներ են, որոնք գտնվում են իրենց նախկին մետրոպոլիաների կամ հարևանների պաշտպանության ներքո կամ ունեն ռազմականացված կազմավորումներ, որոնք մասամբ են կատարում բանակի գործառույթները։

Թվաքանակով ամենամեծը Չինաստանի բանակն է, որտեղ ծառայում է գրեթե 2,04 միլիոն մարդ։ Հաջորդը Հնդկաստանն է (1,46 մլն) և Միացյալ Նահանգները (1,33 մլն):

2023 թ․ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում զինծառայողների թիվը բանակում սահմանվել է 1,32 միլիոն։ Ըստ Global Firepower-ի՝ Հյուսիսային Կորեայի բանակում ծառայողների թիվը կազմում է 1,32 միլիոն, իսկ Ուկրաինայում՝ 900 հազար:

Տասնյակում տեղ են գտել Պակիստանը (654 հազար ծառայող), Իրանը (610 հազար ծառայող), Հարավային Կորեան և Վիետնամը (600 հազարական ծառայող), ինչպես նաև Եգիպտոսը (440 հազար ծառայող):

Աշխարհում ամենափոքր բանակն ունի Անտիգուա և Բարբուդան, որտեղ ծառայում է 245 մարդ. դա 8300 անգամ պակաս է, քան Չինաստանում։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ «գաճաճ» զինված ուժերի թոփ 5-ի մեջ մտնում են Սեյշելյան կղզիները, որտեղ ծառայում է 420 մարդ, Բարբադոսը՝ 610 զինծառայողով, և Գամբիան՝ 800 զինծառայողով։ Իսկ հնգյակը եզրափակում է Լյուքսեմբուրգի բանակը, որտեղ, ըստ վերջին տվյալների, ծառայում է մոտավորապես 1000 մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:23 24.06.2025

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

SHANTNEWS

15:00 24.06.2025

SHANTNEWS

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

BACK_TO_TOP