11:36 01.03.2024
Ռուսական «Կրասնոդարը» նոր պայմանագիր է առաջարկել հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Նշվում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում:
Նախորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում հաղորդվել էին մի շարք տեղեկություններ Սպերցյանի՝ Եվրոպայում կարիերան շարունակելու հնարավորությունների մասին:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:
11:21 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին հաղթաթղթեր չունի և սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին ներկայումս ոչ մի հաղթաթուղթ չունի, և սպառնացել է Ռուսաստանին «ավերիչ» պատժամիջոցներով, եթե Ուկրաինայի հարցով համաձայնագիր չլինի։ «Ես միշտ ասել եմ, որ նա (Զելենսկին) ոչ մի հաղթաթուղթ չունի», – ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունները։ Թրամփը հավելել է, որ […] ...
11:00 17.05.2025
Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»17-ամյա հայ ֆուտբոլիստ Անթոնի Սարդարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական «Նյուրնբերգ» ակումբից։ Այդ մասին հարձակվողը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում: Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է U17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ «Չորս հիանալի տարիներից հետո […] ...
10:37 17.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:10 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...
09:49 17.05.2025
«Վեստ Արմենիայի» հայտարարությունըՊրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...
09:30 17.05.2025
Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունիԻրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն իրավիճակների […] ...