11:03 06.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:
Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին:
Ելույթով հանդես է եկել նաև Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը և ընդգծել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի իրացման կարևորությունը:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը` բարձր տնտեսական աճն է: «Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք՝ դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»:
Վարչապետի խոսքով` վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարվա արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատիկով կաճեն:
«Ներդրողների համար հետաքրքրության մի ուղղությունը կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը և, ընդհանրապես, պետական ներդրումների ոլորտը: Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես 1 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ և բարձր ցուցանիշ է, որը վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:
Մենք նաև ունենք ծրագրեր, որոնցով պիտի աջակցենք պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող: Ունենք տնտեսական արդիականացման ծրագիր, որտեղ, օրինակ՝ շինարարական ոլորտի ընկերությունները կարող են Կառավարության սուբսիդավորմամբ ձեռք բերել բարձրակարգ շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և արտադրական սարքավորումներ:
Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի Հանրապետություն:
Գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, ընդհանրապես՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք:
Հաջորդը՝ շինարարության ուղղությունն է մասնավոր հատվածում, որը վերջին տարիներին մեր տնտեսության բարձր աճ ապահովող ճյուղերից մեկն է: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 000 բնակարան գտնվում է կառուցման գործընթացում: Անշարժ գույքի ներդրումները կարող են լինել հետաքրքիր ուղղություն, այդ թվում՝ կապելով զբոսաշրջության հետ:
Հաջորդ ուղղությունը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա և այն տնտեսության հիմնական ճյուղերից է:
Չեմ կարող չնշել մեր տնտեսության հաջորդ կարևորագույն ճյուղը, որը վերջին տարիներին տպավորիչ զարգացում է ցույց տալիս: Խոսքը ֆինանսական հատվածի մասին է: Բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ցույց է տալիս էական զարգացումներ և այն և՛ կորոնավիրուսի, և 2020 թվականի պատերազմի ընթացքում ցույց է տվել իր հուսալիությունը:
Մենք, իհարկե, ցանկանում ենք այնպես անել, որ գործարարը բիզնես անելիս խոչընդոտների չհանդիպի, և հետևողական բարեփոխումներն ուղղված են դրան»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` «Ակադեմիական քաղաքը» կառուցելիս Կառավարությունը նաև հնարավորություն կտա ներդրումներ կատարել մասնավոր հատվածին: «Այդ հատվածում նախատեսվում է նաև ազգային նոր ստադիոնի կառուցումը: Գյուղատնտեսական ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար նախատեսում ենք միջին չափերի 15 ջրամբար կառուցել:
Կրթության և գիտության ոլորտում մեր քաղաքականությունը խոշոր ներդրումներ անելն է, և մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր, որի հիմնական կարգախոսը գիտելիքն է, գիտելիքահենք տնտեսությունը, գիտելիքահենք կառավարումը: Եվ այս գիտելիքահենք կառավարումը պիտի ստեղծի մի դաշտ, որտեղ ներդրողները վստահ կարող են ներդրումներ անել, որտեղ ներդրողները կարող են վստահ լինել, որ իրենց օրինական, արդար աշխատանքի միջոցով կարող են հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
12:50 10.07.2025
ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի Ալոնսա12:43 10.07.2025
Նյու Դելիում տեղատարափ անձրևի պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվելՀուլիսի 10-ի գիշերը Նյու Դելիում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևներից հետո Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ավելի քան 300 չվերթ է հետաձգվել, հայտնում է Flightradar ինքնաթիռների հետևման ծառայության տվյալները։ Մոտ 10 ինքնաթիռ փոխել է իր ուղղությունը և վերահասցեավորվել է Ջայպուր և Լաքնաու քաղաքներ վայրէջք կատարելու համար: Հուլիսի 9-ի երեկոյան Նյու Դելիում սկսվել և կեսգիշերից հետո շարունակվել […] ...
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:30 10.07.2025
ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը: Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու […] ...
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...