19:42 06.03.2024
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա խորհուրդը հանրային իրազեկվածության և բնակչության շրջանում պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։
Օրվա խորհրդին համահունչ ՆԳՆ ՓԾ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների կողմից հատուկ-տակտիկական ուսումնավարժանքներ, դասախոսություններ, սեմինար-դասընթացներ են իրականացվել տարբեր ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝
Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Գայի միջնակարգ դպրոց», Մեծամոր համայնքի «Ալաշկերտի միջնակարգ դպրոց», «Նորապատի միջնակարգ դպրոց», Բաղրամյան համայնքի «Արևադաշտի միջնակարգ և Արգինայի միջնակարգ դպրոցներ», «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց», «Նալբանդյանի Պերճուհի և Արմէն Նալպանտեանների անվան միջնակարգ դպրոց», «Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ», «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում, Արմավիրի թիվ 3, թիվ 8 և թիվ 9 հիմնական դպրոցներում, Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1, Գ. Նժդեհի անվան թիվ 8, Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցներում, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, Արագածոտնի մարզի Ուշիի «Ն․ Աղբալյանի անվան», Վարդաբլուրի «Խ․Աբովյանի անվան», Քուչակի, Արտենիի, Ոսկեհատի, Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, Աշտարակի «Ն․Աշտարակեցու անվան», «Պ․Պռոշյանի անվան» հիմնական դպրոցներում, Կոտայքի մարզի Թեղենիքի, Արգելի «Վ.Անանյանի անվան», Բալահովիտի «Ի.Վիրաբյանի անվան» միջնակարգ և Եղվարդի թիվ 3 հիմնական, Հրազդանի «Խ. Աբովյանի անվան թիվ 1» ավագ դպրոցներում, «Աբովյանի կրթահամալիր», «Աբովյանի պետական Էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ներում և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների, սեմինար-դասընթացների, գործնական պարապմունքների հիմնական թեմաներն էին՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության տարհանման կազմակերպումը», «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում», «Հակառակորդի հարձակման դեպքում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը»։
Միջոցառումների շրջանակներում որոշ բնակավայրերում գործարկվեցին նաև առկա էլեկտրական շչակներ, ինչպես նաև բաժանվեցին «Օդային տագնապ ազդանշան» խորագրով բուկլետներ։
Փրկարար ծառայության կողմից անցկացվող նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչպես նաև բարձրացնել վերջիններիս պատրաստվածությունը և իրազեկել վարվելակերպի կանոնների վերաբերյալ։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...