20:13 06.03.2024
Մարտի 6-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացավ «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությանը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի» իրականացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահում էր ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Նիստին մասնակցում էին ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի, Պետական ռեզերվների գրասենյակի, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի ներկայացուցիչներ և ՓԾ պատասխանատու ծառայողներ։
Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել գործողություների կատարման ճանապարհային քարտեզ, սահմանել համապատասխան աշխատակարգեր և կատարման ուղիներ։
Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին մասնակից լինելու կապակցությամբ։
ՓԾ տնօրենը կարևորեց միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:
«Աղետների ռիսկի կառավարումը հրատապություն և առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քայլերի իրականացում՝ ուղղված պետության դիմակայունության ամրապնդմանը, վտանգներին դիմագրավմանը, արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքմանը և հետաղետային վերականգնման կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը»,-նշեց Կամո Ցուցուլյանը։
Օրակարգի համաձայն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին համապատասխան զեկույցներ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց կողմից կատարված և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ, վեր հանեցին միջոցառումների իրականացման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներն ու խնդիրները, միևնույն ժամանակ հանդես եկան դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ դիտարկումներով և առաջարկություններով։
Նիստի ընթացքում առաջ քաշվեցին միջգերատեսչական գործողությունների իրականացման համատեղ ծրագրեր, սահմանվեցին կատարման համապատասխան ժամկետներ: Նշված համատեքստում քննարկվեցին հիմնական և այլընտրանքային տարբերակներ, առաջարկություններ ներկայացվեցին առանձին ուղղություններով ներգրավվել համապատասխան փորձագետներ՝ այդ թվում միջազգային, ովքեր իրենց փորձով, խորհուրդներով և առաջարկներով կարող են բարելավել կատարվելիք աշխատանքների որակը։
Ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները՝ նիստի նախագահը ծրագրի կատարողներին և համակատարողներին հորդորեց հետևողականորեն համատեղ աշխատանքներ իրականացնել ռազմավարությամբ սահմանված բոլոր ուղղություններով, հանձնարարեց յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի լուծում տալ գործնականում առաջ եկած խնդիրներին և նախանշված ժամկետներում հասնել առավել տեսանելի արդյունքների։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...