08:57 27.03.2018
Ճապոնիայում ռելսերից դուրս է եկել երկրի ամենադանդաղ կարուսելը, հայտնում է SoraNews24-ը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 23-ին: «Ամերկյան ընտանեկան բլրակներ» կարուսելի առաջին վագոնի անիվը դուրս է եկել ռելսերից, և բոլոր ուղևորները՝ 7 մեծահասակ և 12 երեխա, մնացել են գետնից 5 մետր բարձրության վրա: Կին ուղևորներից մեկը, ով կարուսելում իր 6-ամյա որդու հետ է եղել, ասել է, որ նույնիսկ չի էլ նկատել, թե ինչ-որ բան այն չէ:
«Վագոնն այնքան դանդաղ էր շարժվում, որ նույնիսկ չհասկացա, որ այն կանգ է առել»,- ասել է կինը:
Նա խոստովանել է, որ սկսել է խուճապի մատնվել, միայն այն բանից հետո, երբ կարուսելի աշխատակիցները սկսել են հրել վագոնները և դրանց մուրճով հարվածել՝ չբացատրելով, թե ինչ է տեղի ունենում: 50 րոպե անց դեպքի վայր ժամանած փրկարարները բոլորին տարհանել են: Տուժածներ չկան:
Սոցիալական ցանցերի օգտատերերին միջադեպը զվարճացրել է, նրանք նշել են, որ ժամանցի կենտրոնի աշխատակիցները պետք է մուրճով չհարվածեին վագոններին, քանի որ «Ճապոնիայի ամենադանդաղ կարուսելը նստող մարդիկ ակնհայտորեն շատ վախկոտ են»:
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...