22:30 09.03.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունը իր կառավարության հասցեին, որը Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո համեմատել է նացիստների հետ: Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի բոլոր գործողություններն օրինական են։
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ Էրդողանը ևս մեկ անգամ քննադատել էր Նեթանյահուին և նրա կառավարությանը՝ Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության կապակցությամբ՝ պնդելով, որ հրեական պետության իշխանությունները Գազայում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ դրանով իսկ, ըստ թուրք առաջնորդի, ինքն իրեն դնելով Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ հավասար կարգավիճակում: Միաժամանակ Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին ու պաղեստինցիներին։
17:05 10.07.2025
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...
16:55 10.07.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...