Ինչպե՞ս ձերբազատվել աշնանային դեպրեսիայից. խորհուրդներ հոգեբանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Ինչպե՞ս ձերբազատվել աշնանային դեպրեսիայից. խորհուրդներ հոգեբանից

21:40 07.09.2018

Ամառային տաք օրերից հետո մարդկանց մոտ կարող է առաջանալ աշնանային դեպրեսիա (ընկճախտ): Հասկանանք ի՞նչ է աշնանային դեպրեսիան, որո՞նք են դրա նախանաշանները և ինչպե՞ս դրանք հաղթահարել:

Հոգեբան Սաթեն Գրիգորյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ աշնանային դեպրեսիան պայմանավորված է մի շարք գործոններով:

«Կարծրատիպային մոտեցում է, թե աշնանը բնորոշ են մելանխոլիան ու թախիծը: Աշնան շուրջ ձևավորված կարծրատիպերը մարդկանց ավելի շատ են սթրեսի ենթարկում, քան իրականում պետք է լինի: Մարդիկ խառնվածքներով տարբեր են, ուստի տարբեր կերպ են ընկալում ու արձագանքում փոփոխություններին»,- ասաց Սաթեն Գրիգորյանը:

Հոգեբանի խոսքով՝ աշնանային ընկճախտի առաջին նախապայմանը նոր սկզբի և միևնույն ժամանակ ավարտի խորհուրդն է:

«Դպրոցահասակ երեխաների և ուսանողների համար հոգեբանության տեսանկյունից այն նորի ազդանշան է, իսկ նոր բանը շատերի համար առանց այն էլ սթրեսոգեն է: Ավելի հասուն մարդկանց համար աշունը տարին ավարտին մոտենալու ժամանակն է, ինչը ևս ենթադրում է որոշակի մտածմունքներ և սթրես: Վերջ ի վերջո, տաք եղանակից սառը և անձրևոտ եղանակի անցումը կարող է սթրեսի պատճառ դառնալ»,- ասաց հոգեբանը:

 

 

Աշնանային դեպրեսիայի նախանշանններն են  քնկոտությունը, անընդհատ տանը մնալու ցանկությունը,  ցածր աշխատունակությունը և տրամադրության անկումները:

Հոգեբանն աշնանը խորհուրդ է տալիս աշխատել հնարավորինս  լուսավոր սենյակում, օրվա ընթացքում ժամանակ գտնել և գոնե մեկ ժամ զբոսնել, քանի որ արևի բնական լույսը շատ կարևոր է:

Վառ գույնի հագուստ կրելը ևս կարող է նպաստել լավ տրամադրության ստեղծմանը, քանի որ հոգեբանության տեսանկյունից գորշ և մռայլ գույները տխուր տրամադրության ենթագիտակցական ազդակ են:

Ըստ հոգեբանների՝ աշնանային դեպրեսիան  մի հոգեվիճակ է, որը կարող է հայտնվել նաև ներշնչանքի արդյունքում, ուստի խորհուրդ է տրվում  նայել շուրջը, և տեսնել ոչ թե անձրևը և ցեխը, այլ սովորել գնահատել աշնան գույնզգույն տերևների գեղեկցությունը:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

22:38 08.05.2025

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:   ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

22:24 08.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

22:09 08.05.2025

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...

SHANTNEWS

22:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

21:47 08.05.2025

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...

BACK_TO_TOP