Արդյո՞ք վթարված «Գազել»-ի վարորդը միկրոավտոբուս վարելու իրավունք չի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Արդյո՞ք վթարված «Գազել»-ի վարորդը միկրոավտոբուս վարելու իրավունք չի ունեցել

13:01 27.03.2018

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է , որ այսօր՝ մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած «Газель» մակնիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած «Mercedes» մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով 8 մարդ է տուժել: 2 հոգի ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

«Էրեբունի» ԲԿ  մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացին էլ լավ վիճակում են:

«Նրանցից մեկի գլխի համակարգչային տոմոգրաֆիա է արվել, որևէ անհանգստացնող բան չկար, դուրս է գրվել, մյուսը ենթարկվել է  վերջույթների ռենտգեն հետազոտության», – ասել է «Էրեբունի» ԲԿ  մամուլի քարտուղար:

SHANTNEWS-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ՝ ճշտելու համար տեղեկությունները, թե 57 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը հաշմադամության կարգ ունի , նրա վարորդական իրավունքը ժամկետանց է եղել, իսկ հասարակական տրանսպորտ վարելու համար անհրաժեշտ կարգ առհասարակ չի ունեցել: Նավասարդյանը հայտնել է, որ կապ են հաստատել երթուղին սպասարկող ընկերության հետ, որտեղից վստահեցրել են, որ վարորդական իրավունք կա, խոստացել են ներկայացնել.

«Սպասում եմ, որ բերեն ինձ ցույց տան, նոր մանրամասներ կարող եմ հաղորդել», – ասել է Նավասարդյանը:

SHANTNEWS-ը փորձել է կապ հաստատել երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Ալիկ Նալբանդյանի հետ, սակայն նրա բջջայինն անհասանելի է:

Երևանի տրանսպորտային ուղեցույցում նշված է, որ թիվ 57 երթուղայինը սպասարկում է հետևյալ ուղղությունը՝ Դավթաշենի 1-ին թաղ. (սկ. կ.) – Աղաբաբյան – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռերի փող-ներ – Եղվարդի խճ. – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան – Ջանիբեկյան – Գ. Հասրաթյան – Սեբաստիայի փող-ներ – Բագրատունյաց պող. – Թամանցիների փող. – Արտաշատի խճ. – Նորագավիթ – գ. Այնթափ – Պոլիվինիլացետատի այգեգործական տարածքներ – Զոնալ կայան (վերջ. կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

14:22 31.07.2025

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։   ...

BACK_TO_TOP