14:44 27.03.2018
Ուղիղ 50 տարի առաջ այս օրը՝ 1968 թվականի մարտի 27-ին МиГ-15УТИ կործանիչի թռիչքի ժամանակ հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինի հետ զոհվեց աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: Դեպքը տեղի էր ունեցել Վլադիմիրի մարզում, Նովոսելովո գյուղի մոտ: Կես դարի ընթացքում Գագարինի առեղծվածային մահվան բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել:
Ըստ պաշտոնական վարկածի, կործանիչի վթարի պատճառը կտրուկ մանևրումն է եղել, ինչի հետևանքով ինքնաթիռը հայտվել է կրիտիկական ռեժիմում, և օդաչուները կորցրել են կառավարումը: Նրանց մահվան մասին փաստաթղթերը և կործանման մանրամասն սխեմաները 2017 թվականին հրատարակած իր գրքում հրապարակել էր նաև խորհրդային հայտնի տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Նրա վարկածով Գագարինի МиГ-15УТИ -ն հայտնվել էր մեկ այլ՝ գերձայնային Су-15 ինքնաթիռի օդային ալիքների ազդեցության տակ: Սակայն Լեոնովը նշել էր, թե խոստացել է, որ երբեք չի հրապարակի Су-15-ի այն օդաչուի անունը, որի գործողությունների հետևանքով մահացել են Գագարինն ու Սերյոգինը:
Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, բոլորովին վերջերս տեխնիկական գիտությունների դոկտոր Արսենիյ Միրոնովը, ով ժամանակին եղել է վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովում և երկար տարիներ ղեկավարել է Գրոմովի անվան թռիչքափորձագիտական ինստիտուտը նշել է, որ Գագարինը և Սերյոգինն իրականում զոհվել են ցամաքից ստացված սխալ հրահանգի հետևանքով:
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում09:55 31.07.2025
Մի շարք հասցեներում ջուր չի լինի09:55 31.07.2025
Մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...
09:30 31.07.2025
«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետՄադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...
09:21 31.07.2025
ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցներըԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 50 իրանցի անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված են եղել նավթի առևտրում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա 2018 թվականից ի վեր նման ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է: «Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են մինչ օրս՝ Թրամփի […] ...
09:05 31.07.2025
«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտումԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...