10:58 20.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 77 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 45.750 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 29.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
– անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք:
– Կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք:
– Հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 7 հարկ վճարողի մոտ 7 դեպքով բացահայտվել է 40 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10 մլն դրամ տուգանք:
– Մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք:
– Մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք:
– Շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք:
– Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
– Էլեկտրոնային կամ համանման այլ եղանակով առևտրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք:
– Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության առևտրի կազմակերպման ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք:
– Շահումով խաղերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք:
– Հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք:
– Այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք:
Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 22 հարկ վճարողների անվանական ցանկը։
Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 77 հարկ վճարողների ցանկը։։
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...
21:00 11.07.2025
«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համարՄարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...