14:18 27.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած «Գազել» մակնիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով 8 մարդ է տուժել, 2 հոգի ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վերաբերյալ SHANTNEWS-ին տեղեկություններ է հաղորդել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Բանն այն է, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե 57 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը հաշմանդամության կարգ ունի, նրա վարորդական իրավունքը ժամկետանց է եղել, իսկ հասարակական տրանսպորտ վարելու համար անհրաժեշտ կարգ առհասարակ չի ունեցել:
«Վթարի մասին ահազանգն ստանալուց հետո հանձնարարական է տրվել սպասարկող կազմակերպությանը, որպեսզի հետամուտ լինի, թե վթարի պատճառները որոնք են եղել և լինել այն քաղաքացիների կողքին, որոնք տուժել են վթարի պատճառով: Մնացած հարցերով զբաղվում է ոստիկանությունը: Համապատասխան փաստաթղթերի ճշգրտման ժամանակ, եթե իրականում պարզվի, որ վարորդական իրավունք չունի կամ հաշմանդամ է տվյալ անձնավորությունը, համապատասխան արձանագրություն կկազմվի և, ըստ օրենքի, կպատժվի սպասարկող ընկերության ղեկավարությունը»,- ասել է Հենրիկ Նավասարդյանը:
Ըստ Նավասարդյանի՝ ընկերությունը շարունակում է պնդել, որ նշված խնդիրները գյություն չունեն և կներկայացնի վարորդի վարորդական իրավունքի վկայականը:
Հավելենք, որ 57 համարի երթուղին սպասարկում է ՎԻ-ԱՌ ՍՊԸ-ն:
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել էր, որ բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացին էլ լավ վիճակում են: Մեկը առավոտյան է դուրս գրվել:
«Նրանցից մեկի գլխի համակարգչային տոմոգրաֆիա է արվել, որևէ անհանգստացնող բան չկար, դուրս է գրվել, մյուսը ենթարկվել է վերջույթների ռենտգեն հետազոտության», – ասել է «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը
SHANTNEWS-ը փորձել է կապ հաստատել երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Ալիկ Նալբանդյանի հետ, սակայն նրա բջջայինն անհասանելի է:
Երևանի տրանսպորտային ուղեցույցում նշված է, որ թիվ 57 երթուղայինը սպասարկում է հետևյալ ուղղությունը՝ Դավթաշենի 1-ին թաղ. (սկ. կ.) – Աղաբաբյան – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռերի փող-ներ – Եղվարդի խճ. – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան – Ջանիբեկյան – Գ. Հասրաթյան – Սեբաստիայի փող-ներ – Բագրատունյաց պող. – Թամանցիների փող. – Արտաշատի խճ. – Նորագավիթ – գ. Այնթափ – Պոլիվինիլացետատի այգեգործական տարածքներ – Զոնալ կայան (վերջ. կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:
:
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...