«Ջուրը խաղաղության համար». այսօր նշվում է ջրի համաշխարհային, իսկ Հայաստանում՝ Ջրաբանի օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

«Ջուրը խաղաղության համար». այսօր նշվում է ջրի համաշխարհային, իսկ Հայաստանում՝ Ջրաբանի օրը

10:21 22.03.2024

1993 թվականից սկսած ամեն տարի այս օրը՝ մարտի 22-ին աշխարհի հիդրոլոգիական հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և համակարգվում ՄԱԿ-ՋՈՒՐ կառույցի կողմից։ Մեր հանրապետությունում, 2022 թվականից սկսած այդ օրը նշվում է նաև որպես Ջրաբանի օր: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«2009 թվականից ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն իր ակտիվ մասնակցությունն է ունենում Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին՝ թողարկելով համապատասխան տեղեկագրեր և բուկլետներ:

Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.
Խթանել` բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցների ընդունմանը:
Տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին:
Ներգրավել կառավարությանը, միջազգային և հասարակական կազմակերպություններին և մասնավոր սեկտորին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին:

Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2024 թվականի կարգախոսն է «Ջուրը խաղաղության համար», «Ստեղծելով ալիքներ ավելի լավ ապագայի համար»։
Թեման համապատասխանեցված է Ջրային ռեսուրսների վիճակի մասին 2024 թվականի՝ «Ջրի օգտագործումը խաղաղության և բարեկեցության համար» զեկույցի հետ։
Փոփոխվող հիդրոլոգիական պայմաններին արդյունավետ կերպով հարմարվելու համար որոշիչ նշանակություն ունեն մեր ջրային ռեսուրսների հետևողական մոնիթորինգը և գնահատումը, որը հնարավորություն է տալիս ջրի հետ կապված խնդիրների մասին ընդհանուր պատկերացում կազմել և վերջինիս հիման վրա մշակել համաձայնեցված լուծումներ։

Մեր երկրի տարածքում հիդրոլոգիական ցիկլի վերաբերյալ տվյալների հավաքագրման այս կարևոր առաքելությունն իրականացվում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից։ Կարևորելով մոնիթորինգի գործառույթը, ինչպես նաև ջրային ոլորտի հետ առնչվող հարցերի և խնդիրների լուսաբանումը պետության և միջազգային գործընկերների աջակցությամբ փորձում ենք շարունակաբար արդիականացնել մեր դիտարկումների և կանխատեսումների և սպասարկման համակարգը։

Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու և կյանքն ու առողջությունը պահպանելու համար։ Ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն նաև տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացման բոլոր ոլորտներում։ Ուստի ջրային մարմինների պահպանումը մարդկության առաջնահերթություններից է, յուրաքանչյուրը պետք է իր իրագործելի ներդրումն ունենա մոլորակի ջրային ռեսուրսների պահպանման գործում։
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, նորանոր ձեռք բերումներ և ամենակարևորը ջրառատ տարի»,-ասվում է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP