Վթարված երթուղայինը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, գործը հետաքննության փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC

Վթարված երթուղայինը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, գործը հետաքննության փուլում է

16:16 27.03.2018

Ավելի վաղ SHANTNEWSտեղեկացրել է, որ այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած «Գազել» մակնիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով 8 մարդ է տուժել, 2 հոգի ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 Դեպքին վերաբերող հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը.

«Մարտի 27-ին՝ ժամը 9.40-ի սահմաններում, Երևանյան լճի կամրջի վրա իրար են բախվել թիվ 57 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Գազելի» չորս ուղևոր, նաև «Մերսեդեսի» վարորդը։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզվում են ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետաքննության բաժանմունքում։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ SHANTNEWS-ը զրուցել է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: Բանն այն է, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե 57 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը հաշմանդամության կարգ ունի, նրա վարորդական իրավունքը ժամկետանց է եղել, իսկ հասարակական տրանսպորտ վարելու համար անհրաժեշտ կարգ առհասարակ չի ունեցել:

«Վթարի մասին ահազանգն ստանալուց հետո հանձնարարական է տրվել սպասարկող կազմակերպությանը, որպեսզի հետամուտ լինի, թե վթարի պատճառները որոնք են եղել և լինել այն քաղաքացիների կողքին, որոնք տուժել են վթարի պատճառով: Մնացած հարցերով զբաղվում է ոստիկանությունը: Համապատասխան փաստաթղթերի ճշգրտման ժամանակ, եթե իրականում պարզվի, որ վարորդական իրավունք չունի կամ հաշմանդամ է տվյալ անձնավորությունը, համապատասխան արձանագրություն կկազմվի և, ըստ օրենքի, կպատժվի սպասարկող ընկերության ղեկավարությունը»,- ասել է Հենրիկ Նավասարդյանը:

 Ըստ Նավասարդյանի՝ ընկերությունը շարունակում է պնդել, որ նշված խնդիրները գյություն չունեն և կներկայացնի վարորդի վարորդական իրավունքի վկայականը:

Հավելենք, որ 57 համարի երթուղին սպասարկում է ՎԻ-ԱՌ ՍՊԸ-ն:

Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներին, ապա «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացին էլ լավ վիճակում են: Մեկը առավոտյան է դուրս գրվել:

«Նրանցից մեկի գլուխը համակարգչային տոմոգրաֆիա է արվել, որևէ անհանգստացնող բան չկար, դուրս է գրվել, մյուսը ենթարկվել է վերջույթների ռենտգեն հետազոտության»,- ասել է Շուշան Հունանյանը:

SHANTNEWS-ը փորձել է կապ հաստատել երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Ալիկ Նալբանդյանի հետ, սակայն նրա բջջայինն անհասանելի է:

Երևանի տրանսպորտային ուղեցույցում նշված է, որ թիվ 57 երթուղայինը սպասարկում է հետևյալ ուղղությունը՝ Դավթաշենի 1-ին թաղ. (սկ. կ.) – Աղաբաբյան – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռերի փող-ներ – Եղվարդի խճ. – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան – Ջանիբեկյան – Գ. Հասրաթյան – Սեբաստիայի փող-ներ – Բագրատունյաց պող. – Թամանցիների փող. – Արտաշատի խճ. – Նորագավիթ – գ. Այնթափ – Պոլիվինիլացետատի այգեգործական տարածքներ – Զոնալ կայան (վերջ. կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

09:21 31.07.2025

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 50 իրանցի անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված են եղել նավթի առևտրում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա 2018 թվականից ի վեր նման ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է: «Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են մինչ օրս՝ Թրամփի […] ...

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

09:05 31.07.2025

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...

BACK_TO_TOP