19:00 07.09.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1952 թ. ծնված Պայքար Հ.-ն, որը 1996թ. հուլիսի 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 222 հոդվածի (բանդիտիզմը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
13:05 06.05.2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցըԱզգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ […] ...
13:00 06.05.2025
Մասկը Մարսի վրա քաղաքակրթությունը անվանել է ապագայում մարդկության գոյատևման երաշխիքՄարսի վրա բնակավայրերի ստեղծումը կփրկի մարդկությանը Երկրի վրա հնարավոր աղետներից և կապահովի նրա գոյատևումը ապագայում։ Այս մասին Իլոն Մասկը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Մարսը կոլեկտիվ կյանքի ապահովագրություն է։ Վաղ թե ուշ Երկրի վրա կյանքը կոչնչացվի աստիճանաբար ընդարձակվող Արեգակի կողմից», – ասել է նա։ Մասկը հավելել է, որ մարդկությունը պետք է դառնա «բազմամոլորակային քաղաքակրթություն», […] ...
12:48 06.05.2025
Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին […] ...
12:42 06.05.2025
«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներՄայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
12:37 06.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...
12:37 06.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու՝ մեֆեդրոն […] ...