Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

11:56 28.03.2024

ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի միջև։

Հարցը Կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

10:09 27.04.2024

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը 5-ը։ ...

Գլխավոր դատախազի հրավերով եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

09:47 27.04.2024

Գլխավոր դատախազի հրավերով եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը: Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր […] ...

Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա պիտի կառուցենք մեր լուսավոր ապագան․ Շիրակի մարզպետի ուղերձը

09:33 27.04.2024

Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա պիտի կառուցենք մեր լուսավոր ապագան․ Շիրակի մարզպետի ուղերձը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ շիրակցիներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Քաղաքացու օր ունենալն ինքնին նշանակում է, որ մեր պետության, մեր կառավարության գործունեության առանցքային նպատակներից մեկը ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատումն է երկրում, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքացուն որպես բացառիկ արժեք դիտարկելը։ Քաղաքական, հանրային և տնտեսական […] ...

Կուրիլյան կղզիների մոտ 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:17 27.04.2024

Կուրիլյան կղզիների մոտ 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները շաբաթ օրը՝ ժամը 13:59-ին, Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) մոտ, 4,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել: Ցնցումները զգացել են տեղի բնակիչները։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 34 կմ հարավ 47 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Կունաշիր և Շիկոտան կղզիներում։ Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումների ուժգնությունը կազմել է մինչև երկու բալ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

08:03 27.04.2024

ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական […] ...

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

23:42 26.04.2024

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ ...

BACK_TO_TOP