11:09 29.03.2024
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս Երևանի պարեկները թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են զիպ փականով 14 փաթեթ և ժապավենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգվածներ` ընդհանուր ավելի քան 21 գրամ: Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով` հետագայում նշված վայրերում տեղադրելու համար:
Մարտի 15-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երևանցի մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու 20 դեղահաբ:
Մարտի 16-ին Դալմայի այգիներում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենի 13 փաթեթ` ընդհանուր 26 գրամ քաշով, մոխրացած հետքով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում եղած մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով:
Մարտի 19-ին, գիշերվա ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղում ծառայելիս մայրաքաղաքի պարեկները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 35-ամյա երևանցի վարորդին և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 28-ամյա ուղևորին:Արենցի երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե չորս փաթեթ` ընդհանուր ավելի քան 52 գրամ քաշի մարիխուանայի նմանվող զանգվածներով: Ըստ նրա` կանեփն ինքն էր հավաքել վայրաճ թփերից և անձնական օգտագործման համար պատրաստել թմրանյութ:
Մարտի 21-ին, ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Ազատության պողոտայում պարեկները ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևացի 31-ամյա մի երիտասարդի: Պարեկներին նկատելով` նա ինչ-որ իր էր նետել ծառի տակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 10 գրամ ընդհանուր քաշով կպչուն ժապավենի յոթ փաթեթ և ծալովի դանակ:
Մարտի 22-ին, գիշերվա ժամը 2.45-ին, Կոմիտասի պողոտայում ծառայելիս պարեկները նույն կասկածանքով ձերբակալել և, «Չանգան» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 32-ամյա վարորդին ու նրա գավառցի 19-ամյա ուղևորուհուն: Ուղևորուհու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զիպ փականով երեք տոպրակ` լցված ընդհանուր 36 գրամ կշռող կրիստալի նմանվող նյութով:
Նույն օրն առավոտյան, ժամը 5.35-ին, Գրիբոյեդովի փողոցում ծառայող պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 24-ամյա մի երիտասարդի, որն այդ պահին կուլ է տվել փոշենման զանգվածով պոլիէթիլենային մի տոպրակ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նման մեկ այլ տոպրակ` բյուրեղանման զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ է, իսկ կուլ տվածը` հերոին, ու երկուսն էլ ձեռք էր բերել անձնական օգտագործման համար:
Մարտի 26-ին, այս անգամ նաև իրացնելու կասկածանքով, Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայցրել 35-ամյա երևանցի մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 27 գրամ քաշի դեղնականաչավուն զանգվածով 13 փաթեթ և մեկ կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանայի փաթեթները նախատեսված էին տարբեր վայրերում տեղադրելու համար:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել են քրեական վարույթներ: Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...
14:00 12.07.2025
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...