Հայաստանի բանկերն այսօրվանից կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Հայաստանի բանկերն այսօրվանից կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը

08:11 30.03.2024

Հայկական բանկերը շաբաթ օրը՝ մարտի 30-ից, կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը, հայտնում է ArCa հայաստանյան վճարային համակարգը։
Վճարային քարտերի ազգային համակարգը (NSCP)՝ Mir վճարային համակարգի օպերատորը, մարտի 19-ին Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ 2024 թվականի մարտի 30-ից ArCa անդամ բանկերը կդադարեցնեն սպասարկել «Միր» քարտերը։

Միաժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որն ամբողջությամբ սպասարկում է «Միր» քարտերն իր ենթակառուցվածքով, հանրապետությունում կշարունակի գործել ռուսական քարտերով։ Ռուսական ցանկացած բանկի «Միր» քարտերի սեփականատերերը դեռևս հասանելի են «ՎՏԲ Հայաստանի» ենթակառուցվածքի հիմնական ծառայություններին՝ այս բանկի բանկոմատներից կանխիկացում, առցանց բանկինգում ծառայությունների դիմաց վճարումներ: Փոխանցումները հնարավոր են նաև «ՎՏԲ Հայաստանի» քարտերով, այդ թվում՝ միջսահմանային: Հայաստանում գործում է «ՎՏԲ Հայաստան»-ի 53 մասնաճյուղ, որից 22-ը գտնվում է Երևանում։ Հաճախորդներին հասանելի են նաև ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ հանրապետությունում, ընդգծել է NSPK-ն։

Հայաստանի բանկերի միությունը հայտնել է, որ «Միր» պլաստիկ քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշումը կայացվել է երկրորդական պատժամիջոցների ռիսկի պատճառով։ Միությունը պարզաբանել է, որ այդ ռիսկերն առաջացել են, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) հայտարարել է «Միր» վճարահաշվարկային համակարգի դեմ պատժամիջոցների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP