18:06 01.04.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ
Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է նախատեսվում իրականացնել 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։
✅ Կառավարությունը 9 ամիս ևս կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով ամսական 40+10 հազար դրամ: Եթե մինչ այդ Դուք արդեն իսկ օգտվում էիք աջակցության այս ծրագրից, ապա 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ կշարունակեք ստանալ ամսական աջակցությունը․ ընդ որում, 40+10 հազարական դրամ աջակցություն կստանան նաև Ձեր ընտանիքում նոր ծնվող երեխաները։
Ծրագիրը կիրականացվի մինչև տարեվերջ, որից հետո, կվերանայվեն ծրագրի պայմանները՝ սահմանելով իրավիճակից բխող առաջնահերթություններ։ 40+10 հազար դրամ ծրագիրն այս պահին նույն ձևաչափով շարունակելը նպատակ ունի օգնել ընտանիքներին հոգալու իրենց կեցության ծախսերը՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն, որ վերջիններս ձեռք բերեն աշխատանք և ունենան կայուն հեռանկար Հայաստանում։
Նոր փոփոխությամբ ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը, ովքե՞ր այսուհետ կկարողանան օգտվել ծրագրից։
✅ Պահպանելով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները՝ միաժամանակ ընդլայնվել է շահառուների շրջանակը, մասնավորապես՝ եթե մինչ այժմ ծրագրից կարող էին օգտվել միայն 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ապա ապրիլ ամսվանից սկսած ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ․-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022 թ․ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։
Նոր փոփոխություններով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը (խնամակալը/հոգաբարձուն) հանդիսանում են միջոցառման շահառու։
Արդյոք փոփոխություններից հետո կա՞ անհրաժեշտություն նոր դիմում ներկայացնելու։
✅ Այն հայրենակիցները, ովքեր մինչ այժմ օգտվում էին 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չունեն։ Համակարգն ամեն ամիս կստուգի նրանց տվյալնների համապատասխանելիությունը ծրագրի պայմաններին, և տվյալները կուղարկվեն վճարման։
Նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն կլինի ծրագրում ընդգրկված շահառուների նոր խմբի դեպքում։ Նրանց դիմումներն առցանց եղանակով կընդունվեն ապրիլի 15-ից հետո։
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի համար որպես նախապայման դիտարկվում է 100 հազար դրամ աջակցությունը ստացած լինելու հանգամանքը․ նրանք, ովքեր առայժմ չեն ստացել այդ աջակցությունը, արդյոք կարողանալու են օգտվել այս ծրագրից։
✅ Այո՛, եթե Դուք առայժմ չեք ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը և Ձեր դիմումը շուրջ 350 դիմումների շարքում քննվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ապա Ձեր դիմումի քննության ավարտից հետո Դուք կստանաք ինչպես միանվագ 100 հազար դրամ աջակցությունը, այնպես էլ 50 հազար դրամ աջակցությունը՝ նախատեսված առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Դուք կկարողանաք օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով վճարվող 40+10 հազար դրամ ծրագրից՝ սկսած հոկտեմբեր ամսից, բնականաբար, եթե համապատասխանեք այս ծրագրով նախատեսված մյուս պայմաններին ևս։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...