20:38 09.04.2024
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսական ոլորտում և գործարար կապերի ընդլայնման միջոցով փոխգործակցության առավել ակտիվացման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին, որոնց համար լավ հիմքեր են ձևավորվել, որոնցից է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի մասնակցությունը Հայաստանի մարզերում առողջապահական ծրագրերին:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն և ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության և անդամ պետությունների հետ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարևորությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները և գործընթացում պահպանվող հիմնական հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այս նպատակով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի:
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...