Կարևորվել է հայ-ֆրանսիական բազմակողմ կապերի զարգացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Կարևորվել է հայ-ֆրանսիական բազմակողմ կապերի զարգացումը

16:49 10.04.2024

Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դիդիե Պարակյանը, Սեն-Միտր-Լե-Ռեմպարտսի քաղաքապետ Վանսանթ Գոյետը, Լե Տոլոնեի քաղաքապետ Վանսանթ Լանգիլը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային տարածաշրջանի համանախագահ Ժուլիեն Տիգրան Հարունյանը, ՖՀԿՀԽ հարավային տարածաշրջանի համանախագահ, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի ղեկավար, Ֆրանսիայի Հարավային ռեգիոնալ խորհրդի անդամ Օրոր Բրունան, Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Ժիլբեր Դերդերյանը, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը, Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ) նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Մելիքյանը և ԺԱՖ միության խորհրդի անդամ, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Մարսելի նախկին ռազմիկների միության ատենապետ Սիմոն Ազիլազեանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը մեծապես կարևորել է այս պատասխանատու ժամանակահատվածում հայ-ֆրանսիական բազմակողմ կապերի զարգացումն ու անդրադարձել Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի հայ համայնքի հետ ակտիվ համագործակցությանը։

Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է այս տարի Ֆրանսիա կատարած իր այցին, նշել, որ Ֆրանսիայի հայ համայնքն աչքի է ընկնում Հայաստանին և Ֆրանսիային անմնացորդ նվիրվածությամբ:

«Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դերակատարում ունի երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: Այդ առաքելության մեջ անգնահատելի է նաև Ձեր դերակատարումը, տիկի՛ն Վասալ: Վստահ եմ, որ Ձեր գլխավորած պատվիրակության այցը նոր ծրագերի և համագործակցության սկիզբ կդառնա Հայաստանի և Ֆրանսիայի ռեգիոնների միջև», – նշել է Զարեհ Սինանյանը։

Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր խոսքում անդրադարձել է պատվիրակության այցի նպատակներին և Երևանում կայացած բարձրաստիճան հանդիպումներին՝ վստահություն հայտնելով, որ այցը կնպաստի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմանը։ Նա ընդգծել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված գործուն համագործակցության կարևորությունն ու հետագա ընդլայնման հնարավորությունները։

«Մենք այստեղ ենք ընդգրկուն պատվիրակությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Բուշ դյու-Ռոն դեպարտամենտը՝ ի դեմս մեզ՝ մասնավոր ոլորտի և հայ համայնքային կառույցների, մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական, ներդրումային, հումանիտար և հասարակական կապերի զարգացմամբ», – ընդգծել է դեպարտամենտի խորհրդի նախագահը։

Հանդիպման մասնակիցներն առանձին ներկայացրել են Հայաստանին առնչվող նախաձեռնությունները, քննարկել առկա հնարավորություններն ու նոր ձևաչափերում համագործակցության ուղղությունները։ Ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության, սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտների նախաձեռնություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

17:08 09.06.2025

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP