17:45 10.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ապրիլի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։
Քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։
Եղիազար Վարդանյանը վերահաստատել է նման մասշտաբային միջացառումը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում օժանդակելու կոմիտեի պատրաստակամությունը։ Այդ համատեքստում կարևորել է համագործակցությունը ՖԽՄԿ-ի հետ՝ պահանջվող չափանիշներին համապատասխան Ֆրանկոֆոնիայի ավան կառուցելու առումով։
Պատվիրակության անդամներին ներկայացվել են մշակված էսքիզային նախագծերը, մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների տեղաբաշխումը։ Նախատեսվում է բնակելի հատվածից բացի տարածքն ապահովել հանգստի գոտիներով, բուժկետով, սպորտային, գրասենյակային հատվածներով, կայանատեղիներով, տարբեր ծառայություններով։ Դիտարկվել են մասնակիցների տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու, լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն կփոխանցի կահավորման, տեխնիկական ապահովման և անհրաժեշտ հարմարությունների վերաբերյալ ցանկը, որն ուղենիշային կլինի տարբեր գերատեսչությունների համար աշխատանքների կազմակերպման նպատակով։ Հանդիպման ընթացքում կատարված շեշտադրումները հաշվի առնելով՝ կմշակվի առավել մանրամասն նախագիծ։
ՖԽՄԿ տնօրեն Զեյնա Մինան ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման պատմության մեջ Հայատանն առաջին երկիրն է, որը ոչ թե օգտագործելու, այլ հիմնովին ստեղծելու է մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը 2027թ. Հայաստանում հաջողությամբ կկայանան։
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...
15:34 09.06.2025
Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...
15:25 09.06.2025
Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունըՀունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...