Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի խորհրդի նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի խորհրդի նիստին

17:53 10.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի խորհրդի նիստին։

Միջոցառումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։ Մասնակցել են ԳԾ-ի և գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի քարտուղարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս վերջնական լուծում չստացած համակարգային խնդիրներին, մասնավորապես՝ զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին, ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության տրամադրմանը վերաբերելի հարցերին, հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության հետ կապված խնդիրներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերոնշյալ հարցերին մանրամասն անդրադարձ է կատարել տարեկան հաղորդման շրջանակներում, ներկայացրել դրանց լուծման առաջարկներ։ Ի թիվս այլնի, Պաշտպանը կարևորել է նշված առաջարկների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը։

Պաշտպանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորությանը։ Անահիտ Մանասյանը նշել է նաև, որ առաջիկայում հանդես է գալու ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված տարբեր նախաձեռնություններով։

Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասները, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումից առաջ անհրաժեշտ է իրականացնել իրազեկման արշավներ՝ հանրության շրջանում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների մասին իրական պատկերացում ձևավորելու համար։

Նիստի շրջանակներում Պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող հարցերին։ Ներկայացվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաջնահերթություններից են։ Պաշտպանը խոսել է նաև գենդերային հավասարության խթանման, ընտանեկան բռնության կանխարգելման և մի շարք այլ հարցերի մասին։

Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը ԵԽ-ի հետ բարձր մակարդակի համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գործողությունների ծրագիրը շարունակական բարեփոխումների փաթեթ է, որը նախատեսում է ՀՀ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի արմատացման, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև սոցիալական իրավունքների ամրապնդման, խտրականության դեմ պայքարի, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ։

Возможно, это изображение 6 человек, помост и текст

Возможно, это изображение 5 человек, помост и текст «COINCIL COINCILOFELROPE OFELROPE CONSEILDE CONSEILDEETUROPE LEUROPE 利顺 COUNCIL COUNCILOFEUROPE OF EUROPE 75, 1949 2024 CONSEIL CONSEILDELEUROPE DE L'EUROPE CLONGINGR NITED NITEDAROUND AROUND ~UID VALUES CLILSMELERCH ou OUR PARLNR ลมงว ARtS4AN KHACHA AAu MANASTAN RA Human Rights Defender' s Office www www.ombuds.am SAMIVEL MKRTCHYAN»

Возможно, это изображение 3 человека, отдел новостей и текст «CONSEIL DE L'EUROPE 75 1949-2024 2024 1949 CONSEIL DE L'EUROPE AROUND リES MAXIME LONGANGUÉ HEADOF THECON MAXIMELONGANGUÉ ECOUNCIL URDOPE TEREYA CLAUSNEUKIRCH CLAUS NEUKIRCH DIRECTO CIRICTOR.OEPRORWE.COAOINAITR ORCEPR PROGRAMBIEC ORDINATION, COUNCILO EUROPE JR IDC PARUYR DEPUTY MINISTER MFA © C RA Human Rights Defender's Office www.ombuds.am am»

Возможно, это изображение 3 человека и текст

Возможно, это изображение 12 человек и текст

Возможно, это изображение 2 человека, люди учатся и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

15:45 09.06.2025

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:34 09.06.2025

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

15:25 09.06.2025

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP