19:22 10.04.2024
Երեկ՝ ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են ահազանգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից և խնդրել, որպեսզի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկին մոտենան փրկարարները, քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված շենքի մոտ գտնվող դիտահորում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և ոստիկանության Ավանի բաժանմունքի պետը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարները, ովքեր դիտահորից դուրս են բերել Երևանի բնակիչ 70-ամյա Կ․ Ա․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...
15:34 09.06.2025
Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...
15:25 09.06.2025
Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունըՀունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...