19:39 10.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է.
«Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Վստահ եղեք, որ մեզ համար միշտ հաճելի է Ֆրանսիայի պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպել: Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն մեծ աշխատանքի համար, որ կատարում եք հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին, բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են այս տարիների ընթացքում՝ հատկապես Լեռանային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների ժամանակ և այսօր նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալ-հումանիտար օգնության հարցում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն, և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել: Սակայն ես այսօր ուզում եմ հատկապես նշել անկախացումից հետո այն մեծ աջակցության մասին, որը ցուցաբերել է Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը: Այսօրվա ձեր այցելությունը գնահատում եմ որպես կատարված աշխատանքին լրացուցիչ նպաստող գործոն և մեր հարաբերությունների ամրապնդումը խթանելու հերթական քայլ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Վասալը նշել է.
«Պարոն նախագահ, մենք շատ զգացված ենք հյուրընկալության և ջերմ խոսքերի և այն վերաբերմունքի համար, որին հանդիպում ենք Հայաստանում: Հայ-ֆրանսիական բարեկամությունն իրապես դարավոր է և մեր այցելությունն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդել մեր գործընկերությանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության լայն օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առանձին քաղաքների միջև գործընկերության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Կողմերը շեշտել են տնտեսության և գործարար ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայաստանյան ներքին և արտաքին ընդհանուր իրադրության և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-հումանիտար և համալիր բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին և նախատեսվող քայլերին:
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...
14:42 09.06.2025
Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանըԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...
14:27 09.06.2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառումԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...