Վրաստանի Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում է. մեկնարկել է Հայ-վրացական իրավական ֆորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Վրաստանի Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում է. մեկնարկել է Հայ-վրացական իրավական ֆորումը

15:24 11.04.2024

Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրավերով՝ Երևան է ժամանել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի մարմինների մասնակցությամբ՝ ապրիլի 11-12-ը տեղի կունենա Հայ-վրացական իրավական ֆորումը:

Գրիգոր Մինասյանը ֆորումի բացմանն ընդգծել է նման միջոցառումների շարունակականության կարևորությունը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս մշտապես մտքեր փոխանակելու արդարադատության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական և իրավական, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին առնչվող իրավական մի շարք առաջնահերթ հարցերի վերաբերյալ, խոսելու դրանց լուծումների, հեռանկարների մասին, ինչպես նաև փոխանակվելու փորձառությամբ ու հմտություններով։

Հայաստանի արդարադատության նախարարը կարևոր է համարել Վրաստանի՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների առումով տարածաշրջանում առաջամարտիկներից մեկը լինելը, նշել, որ այս հանգամանքը հնարավորություն է տալիս շատ հարցերում ուսումնասիրել ու տեղայնացնել վրացական կարևոր փորձը կամ կիսվել նաև հայկական փորձով, համեմատել ոլորտում կատարած աշխատանքն ու բարեփոխումները: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ, նման համատեղ աշխատանքի շնորհիվ, արդեն իսկ հաջողվել է մի շարք բարեփոխումներ իրականացնել նոտարական և էլեկտրոնային կառավարման ծառայությունների, հարկադիր կատարման, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերում, ինչպես նաև դատապարտյալների վերասոցիալականացման և իրավական կրթության ոլորտներում։

Գրիգոր Մինասյանը հատկանշական է համարել երկու երկրների իրավական համագործակցությունը 8 բազմակողմ միջազգային պայմանագրերի շրջանակներում, արդարադատության ոլորտում կնքված 4 երկկողմ միջազգային պայմանագրերը և համագործակցությունն իրավական փոխօգնության ոլորտում:

Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցում են ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, Հայաստանի և Վրաստանի արդարադատություն համակարգի մարմինների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

15:45 09.06.2025

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:34 09.06.2025

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

15:25 09.06.2025

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

BACK_TO_TOP