Իմ ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Իմ ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին

19:16 11.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հրավերով, մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին:

«Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացած համաժողովին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Պալատի նախագահ Էլինա Մարգարյանը, պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովին ներկայացվել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման ռազմավարական մոտեցումները, որին հաջորդել են պանելային քննարկումներ՝ «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով:

Պանելային առաջին քննարկման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կրթության առաջնահերթությանը, Դատախազությունում կանանց ներգրավվածությանը, առաջխաղացման հնարավորություններին, ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության կարևորությանը և այլն:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը նշել է, որ ղեկավար պաշտոններում կանանց բացակայության խնդրին բախվել է իր պաշտոնավարման հենց առաջին օրը.

«Բազմաթիվ կանայք՝ քաղաքացիական ծառայության ոլորտում, ոչ մեծ թվով կանայք՝ դատախազի պաշտոնում ու հատուկենտ կանայք՝ Դատախազության ղեկավար պաշտոններում: Խնդրի լուծման նպատակով մենք սկսեցինք մեր աշխատակազմում ներգրավել խելացի, աշխատասեր, պրոֆեսիոնալ կանանց: Նման որակներով կանանց մենք սկսեցինք փնտրել ինչպես Դատախազության համակարգի ներսում, այնպես էլ գիտակրթական ոլորտներում: Այսօր գործող մոտ 400 դատախազներից 100-ը կին է: Իմ 5 տեղակալներից 2-ը կին են: Աճել է ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի նշանակված կին դատախազների թիվը: Եթե 2017-2021 թվականներին՝ այսինքն՝ 5 տարիների ընթացքում, ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի էր նշանակվել 15 կին դատախազ, ապա միայն 2023 թվականին այդ թիվը 11-ն է»:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ իր ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման ու անդրադարձել տարբեր ժամանակաշրջանների ու ոլորտների կանանց՝ ովքեր համարձակություն են ունեցել ճանաչել այն իրականությունը, որում ծնվել են, չհաշտվել այդ իրականության հետ, չձուլվել իրենց ծնունդ տված միջավայրի հետ և իրենց գոյությամբ դառնալ այդ իրականության ու միջավայրի փոփոխության հույսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

14:21 09.06.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

14:14 09.06.2025

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

14:09 09.06.2025

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

14:04 09.06.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

BACK_TO_TOP