10:32 12.04.2024
Երևանի Կիևյան կամրջի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2024 թվականին օգոստոսի 30-ը, սակայն իրականացված աշխատանքների ընթացքում կամրջի կարևոր ենթակառուցվածքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նույնպես լուծման կարիք ունեն: Քննարկվում է նախատեսվող ժամկետները երկարացնելու հարցը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ երկար տարիներ կամուրջը չի վերանորոգվել, իսկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տարիներ շարունակ ջրահեռացման համակարգը ընդհանրապես չի գործել, որի պատճառով կամրջի ամբողջ ներքին հատվածը ժանգոտվել է՝ դառնալով վտանգավոր:
«Շինարարական աշխատանքների ընթացքում հենարանների ներսի՝ տարիների ընթացքում կոտրված կամ անհետացած աստիճանները նորերով փոխարինելուց հետո, շինարարները կարողացել են իջնել հենարանների ներսի հատված, որից հետո ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք նախագծի մեջ ներառված չեն եղել: Դրանից ելնելով՝ մենք արդեն դիմել ենք նախագծող ընկերությանը, որպեսզի հավելյալ աշխատանքները ներառվեն նախագծի մեջ, ուստի հնարավոր է վերանորոգման աշխատանքների ժամկետները մի փոքր երկարեն»,- ասել է շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկությունը ամբողջությամբ կփակվի՝ Գեղամյանը նշել է , որ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները իրականացնելու ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի. աշխատանքները կիրականացվեն հատվածային:
Սակայն քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնի շինարարական ծրագրերի ղեկավար Աշոտ Խեչիկյանը նշել է, որ կան որոշակի աշխատանքներ, որոնք անհնար կլինի իրականացնել առանց երթևեկության դադարեցման:
«Կլինի մի ժամանակաշրջան, որ անհրաժեշտություն կառաջանա կամուրջը ամբողջությամբ փակելու և հիմնական խնդիրը վերաբերում է դեֆորմացիոն կարերին: Դրանք, իհարկե, գործարանային պայմաններում նախապես կպատրաստվեն, բայց տեղադրումը անհնար կլինի մասնակի իրականացնել, շինարարական տեսակետից ճիշտ է այն միանգամից տեղադրել»,-ասել է Խեչիկյանը:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...