Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. դատախազը գործն ուղարկել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. դատախազը գործն ուղարկել է դատարան

18:53 12.04.2024

Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ ՍՊ ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ՍՊ ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, չի ստեղծել մրցութային հանձնաժողով: Փոխարենը, Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականի մայիսի 29-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ, օրակարգում ներառել է «Վարդավառ» զբոսայգու և լճի զբաղեցրած տարածքը ՍՊ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու հարցը:

Համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և արձանագրելով, որ «Վարդավառ» զբոսայգին ունի լուրջ ներդրումների կարիք, իսկ Էրեբունու թաղապետարանը չունի ընթացիկ ծախսեր և ներդրումներ կատարելու բավարար ֆինանսական միջոցներ, տարածքը նախկինում վարձակալած ընկերությունը չի կարողացել բարեկարգման աշխատանքներ կատարել զբոսայգում, 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ՝ չեղյալ է ճանաչել «Վարդավառ» զբոսայգին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Էրեբունի համայնքի նախկին որոշումը և զբոսայգու ու լճի զբաղեցրած տարածքը 99 տարի ժամկետով՝ տարեկան 619 հազար 655 դրամ վարձավճարով, վարձակալական հիմունքներով ու կառուցապատման իրավունքով տրամադրել է ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմին պատկանող ՍՊ ընկերությանը:

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը ավագանուն չի տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետի, Լիոնի քաղաքապետի և Մեծ Լիոնի նախագահի միջև 2008 թվականին ստորագրված համագործակցության համաձայնագրով՝ Լիոն քաղաքը ֆինանսավորել է Էրեբունի համայնքին՝ բարեկարգելու «Վարդավառ» զբոսայգին (ներկայում՝ «Լիոնի այգին»):

Արդյունքում՝ չեն սահմանվել մրցույթի պայմանները, վճարի մեկնարկային չափը, չի կազմակերպվել բաց մրցույթ, իսկ տարեկան վարձավճարի մեկնարկային նվազագույն՝ 12 մլն 500 հազար դրամի փոխարեն, արդեն իսկ Լիոն քաղաքի միջոցներով բարեկարգվող «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրվել է ՍՊ ընկերությանն ակնհայտ ցածր՝ 619 հազար 655 դրամով:

Դատախազը 2024 թվականի մարտի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Դատախազը 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

BACK_TO_TOP