Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+20.09 oC

Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը

18:10 15.04.2024

Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն Եվրոպական Միության դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։

2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Կանադան կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

21:34 29.04.2024

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման […] ...

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է փարիզամերձ Կլամար քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը

21:27 29.04.2024

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է փարիզամերձ Կլամար քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը

Ապրիլի 27-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ազգային […] ...

ԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահները կարգադրել են միջոցներ ձեռնարկել սահմանին ճգնաժամը մեղմելու համար

21:20 29.04.2024

ԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահները կարգադրել են միջոցներ ձեռնարկել սահմանին ճգնաժամը մեղմելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեքսիկայի առաջնորդ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իրենց օգնականներին հանձնարարել են անհապաղ միջոցներ ձեռնարկել երկու երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամը մեղմելու համար։ Այս մասին պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները կարճաժամկետ ցուցումներ են տվել իրենց ազգային անվտանգության թիմերին՝ աշխատելու միասին անհապաղ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար՝ զգալիորեն նվազեցնելու […] ...

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն Առնուվիլ քաղաքում

21:14 29.04.2024

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն Առնուվիլ քաղաքում

Ապրիլի 28-ին փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Առնուվիլ քաղաքի Վարագա Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան աղոթք՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հաջորդեց քայլերթ դեպի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը։ Հուշարձանի առջև ծաղկեպսակներ զետեղվեցին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ […] ...

Թբիլիսիում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

21:00 29.04.2024

Թբիլիսիում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում հանրահավաք՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում մի քանի հազար մարդ է հավաքվել։ Միջոցառումը կազմակերպել է երկրի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։ Միաժամանակ, հանրահավաքի մասնակիցների թիվը շարունակում է աճել։ ...

Հունաստանի խորհրդարանի պատգամավորը Կոմոտինիում բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

20:53 29.04.2024

Հունաստանի խորհրդարանի պատգամավորը Կոմոտինիում բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

Հունաստանի Կոմոտինի քաղաքի երաժշտական ​​դպրոցի դահլիճում կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որին ներկա են գտնվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղտնտեսության զարգացման և պարենի փոխնախարար Ստավրոս Քելեցիսը: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։ «Միջոցառման հիմնական բանախոսն է եղել Հունաստանի խորհրդարանի «Նոր Դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, Պանտեոնի անվան համալսարանի միջազգային իրավունքի և արտաքին […] ...

BACK_TO_TOP