Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+24.09 oC

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

13:15 17.04.2024

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pasadena Now-ն։

«Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», – ասել է քաղաքապետ Գորդոն քաղաքային խորհրդի՝ ապրիլի 15-ին կայացած նիստի ընթացքում։

Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանն իր հերթին նշել է․ «Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև նվիրվենք ավելի մեծ ապագա կառուցելուն՝ որպես մարդկության աննկուն ոգու վկայություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ավերակների մաքրումը կպահանջի 14 տարի

11:38 30.04.2024

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ավերակների մաքրումը կպահանջի 14 տարի

Գազայի հատվածում ռմբակոծություններից ու մարտերից փլատակների մաքրումը կպահանջի առնվազն 14 տարի: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA): ՄԱԿ-ի գնահատականներով՝ Գազայի հատվածում մարտերը հանգեցրել են շուրջ 37,5 միլիոն տոննա փլատակների գոյացմանը ողջ անկլավում։ Դրա մեծ մասը լի է չպայթած ռումբերով և այլ զինամթերքով, և մաքրելը կարող […] ...

ԱՄՆ-ում վերջին տարիների ամենաաղմկահարույց սպանության հեղինակը հայտարարել է, որ ունի անմեղության ապացույցներ

11:20 30.04.2024

ԱՄՆ-ում վերջին տարիների ամենաաղմկահարույց սպանության հեղինակը հայտարարել է, որ ունի անմեղության ապացույցներ

Բրայան Կոբերգերը, ով մեղադրվում է 2022 թվականի նոյեմբերին Այդահոյի համալսարանի չորս ուսանողների սպանության մեջ, ասել է, որ ունի իր անմեղության ապացույցներ։ Lenta.ru-ն ուսումնասիրել է վերջին տարիների Միացյալ Նահանգների ամենաառեղծվածային հանցագործության նոր շրջադարձը: 2022 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան ժամը չորսի մոտ ինչ-որ մեկը դանակով հարձակվել է Այդահոյի համալսարանի քնած ուսանողների վրա։ Մեդիսոն Մոգենի, Քեյլի Գոնսալվեսի, Քսանա […] ...

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

11:04 30.04.2024

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին Կոնգրեսին կոչ է արել խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Ամերիկայի Շառլոտ քաղաքում հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երկուշաբթի կեսօրին։ Նախկինում հաղորդվում էր, որ միջադեպի հետեւանքով երեք իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։ Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, […] ...

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

10:49 30.04.2024

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 537 հազար մարդ բնակչությամբ Տուկստլա Գուտիերես քաղաքից 64 կմ հարավ։ Օջախը գտնվում է 143 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:36 30.04.2024

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ […] ...

Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

10:28 30.04.2024

Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

Ոչ մի մթերք բառացիորեն չի երիտասարդացնում մարդուն, սակայն ճիշտ սնվելը կարող է լավ վիճակում պահել օրգան-համակարգերը և դանդաղեցնել ծերացումը։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է սննդաբան, առողջության ոլորտի փորձագետ Քրիստինա Ֆոյգտը։ «Պրոբիոտիկ մթերքները, ինչպիսիք են ֆերմենտացված պանիրը (երեք ամսական կամ ավելի), օգտակար են: Ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ […] ...

BACK_TO_TOP