«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը

16:02 17.04.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ոլորտի գրասենյակի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի‚ Արևմտյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան թիմի տնօրեն Չեն Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին‚ համագործակցության զարգացմանը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ողջունել է ԱԶԲ պատվիրակներին՝ բարձր գնահատելով բանկի հետ համագործակցությունը‚ որի շրջանակներում իրականացվում են կարևոր ճանապարհային ենթակառուցվածքային ծրագրեր։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է Հյուսիս-հարավի Տրանշ-2‚ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարության‚ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման ծրագրերը‚ Դիլիջանի և Պուշկինի թունելների հետազոտման, ինչպես նաև հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների ընթացքը։ Կողմերը խոսել են նաև Հյուսիս-հարավի հարավային հատվածում նախատեսվող ծրագրերի մասին։

Պարոն Չենն իր խոսքում նշել է‚ որ ուրախ է լսել ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առաջընթացի մասին‚ ինչը նվաճում է և՜ Ճանապարհային դեպարտամենտի‚ և՜ ԱԶԲ-ի համար։ Նա նույնպես առանձնացրել է երկու կողմերի միջև արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է եղել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի համաֆինանսավորման հնարավորություններին։ Ըստ ԱԶԲ պաշտոնյայի՝ բանկը պատրաստակամ է աջակցել հիմնադրամին նաև կարողությունների զարգացման ուղղությամբ։

ԱԶԲ պատվիրակությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ ապրիլի 16-ին այցելել է Հյուսիս-հարավի Տրանշ-2 և Տրանշ-3՝ ծանոթանալով կատարված և այս պահին ընթացող շինարարությանը։ Շինհրապարակում պարոն Չենին ներկայացվել են կատարվող աշխատանքների մանրամասները։ Նա հետաքրքրվել է‚ թե Հայաստանում վարկային միջոցներով իրականացվող խոշոր ճանապարհաշինական ծրագրերն ինչ ազդեցություն են ունենում հայաստանյան ճանապարհաշինական ոլորտի վրա‚ խոսել են ճանապարհաշինական կազմակերպությունների հզորությունների‚ կիրառվող շինարարական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։

Այսօր արդեն պարոն Չենի գլխավորած պատվիրակությունը Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ մեկնել է Սյունիքի մարզ‚ որտեղ կծանոթանան Հյուսիս-հարավի հարավային հատվածում նախատեսված շինարարական ծրագրերի մանրամասներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:52 30.04.2024

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Տիգրան Մեծի պող. 48, 54, 54Ա շենքեր և Գլինկայի փ. 6 շենք, 11։00-17:00 Ներսիսյան փ. 7 շենք, Ազատության պող. 14 շենք, Դավիթ Անհաղթի փ. 2-4, 7-9 շենքեր, Ազատության պող. 21-21/3 շենքեր, […] ...

Շիրակի մարզպետը շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում

21:19 30.04.2024

Շիրակի մարզպետը շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ դիտարկվել է մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79․4 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Աշխատանքները մեկնարկել են […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

20:53 30.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […] ...

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

20:28 30.04.2024

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ […] ...

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

17:54 30.04.2024

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […] ...

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և տարածաշրջանային անվտանգային հարցեր

17:46 30.04.2024

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և տարածաշրջանային անվտանգային հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են […] ...

BACK_TO_TOP