Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+27.09 oC

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանին

17:06 17.04.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը` Կիեւ):

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում:

Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին` հանձնաժողովի նախագահն առաջարկել է այդ գործընթացը սկսել համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցությունից:

Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շոայբ Կասուն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Ներկայացնելով սեփական երկրի պատմությունը` դեսպանն ընդգծել է, որ խաղաղություն տանող ճանապարհը դժվար է եւ միայն կողմերի միջեւ երկխոսությամբ է հնարավոր հասնել խաղաղության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՏԿԵՆ աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով

13:15 30.04.2024

Շտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՏԿԵՆ աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով

Ապրիլի 29-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որի ղեկավարն էր ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվեցին համապատասխան միջանկյալներ […] ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով

13:06 30.04.2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով

Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզեր. ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

12:47 30.04.2024

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

2024 թ. ապրիլի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվեցին չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի […] ...

Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարարի տեղակալ

12:37 30.04.2024

Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարարի տեղակալ

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է […] ...

Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն

12:08 30.04.2024

Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն

Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում:   ...

Սևանա լճի և ջրամբարների ջրալցվածության վերջին ցուցանիշները

12:04 30.04.2024

Սևանա լճի և ջրամբարների ջրալցվածության վերջին ցուցանիշները

2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.35մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.39մ, համեմատ ցածր է 4սմ-ով: 2024 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18սմ-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում մակարդակի բարձրացման չափը կազմել է 11սմ։ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ […] ...

BACK_TO_TOP