18:06 17.04.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը:
Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:
Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:
Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:
2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:
Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները:
Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):
15:33 30.04.2024
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին15:15 30.04.2024
Հայտնի են Օլիմպիական խաղերի մասնակից ֆուտբոլի 16 հավաքականներից 14-ը15:03 30.04.2024
Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու14:50 30.04.2024
Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով14:43 30.04.2024
Լոնդոնում սամուրայական սրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա14:15 30.04.2024
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է 3610 երեխա14:12 30.04.2024
Ում գոլերն են Լա լիգայում ամենաշատը վերածվում միավորների14:01 30.04.2024
Մբապեն նվաճել է 17-րդ տիտղոսը13:58 30.04.2024
Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը13:48 30.04.2024
Մեկնարկում են կիսաեզրափակիչները․ ՉԼ13:42 30.04.2024
Ռաֆայել Նադալը երրորդ հաղթանակը տարավ․ Մադրիդ13:38 30.04.2024
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը13:34 30.04.2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34 535-ի13:22 30.04.2024
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով13:19 30.04.2024
Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ «Այաքս»13:06 30.04.2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով13:02 30.04.2024
ՉԼ նախկին հաղթողը գլխավորել է Նիգերիայի հավաքականը12:59 30.04.2024
Կիևյան կամրջից ցած նետված 16-ամյա տղային ողջ են հայտնաբերել12:50 30.04.2024
Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է12:45 30.04.2024
Ռոնալդոն վաճառել է իր ակումբը12:40 30.04.2024
Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում12:32 30.04.2024
Նման արդյունք նախկինում երբեք չէինք գրանցել ԵԱ-ում. Կարեն Աղամալյան12:15 30.04.2024
Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը12:10 30.04.2024
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում12:04 30.04.2024
Սևանա լճի և ջրամբարների ջրալցվածության վերջին ցուցանիշները11:04 30.04.2024
Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը10:49 30.04.2024
Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել10:43 30.04.2024
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին10:28 30.04.2024
Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը10:16 30.04.2024
6 մարդ է զոհվել Աֆղանստանում մզկիթի վրա հարձակման հետևանքով10:00 30.04.2024
Խաչանովը 1/8 եզրափակչում է. Մադրիդի մրցաշար09:48 30.04.2024
Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է ամիսը09:39 30.04.2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է ձիուն. կան վիրավորներ09:21 30.04.2024
Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են08:46 30.04.2024
«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»08:39 30.04.2024
ԱՄՆ-ը հայտարարել է, որ ետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում08:30 30.04.2024
Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր08:23 30.04.2024
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել08:16 30.04.2024
Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր14:38 30.04.2024
Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը, իսկ փողը ծախսվել էրԱպրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրիի Հակոբյան փողոցի բնակիչ մի կին: Մոտ մեկ շաբաթ առաջ նա նկատել էր, որ ննջասենյակի պահարանին դրված պայուսակից գողացել են 200 դոլար, 40 հազար դրամ, ոսկյա շղթա և ոսկյա մատանի: Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին ոստիկանություն չի դիմել, կինը պատասխանել էր, թե փորձել է գողին ու […] ...
13:10 30.04.2024
Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել կին-ԱԿԲ պետերի առաջին պաշտոնական հանդիպումըԱպրիլի 23-25-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 19-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 136 անդամ երկրների շուրջ 321 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Ողջունելով ներկաներին` Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին ընդգծել է ազգային կենտրոնական բյուրոների կարևոր դերակատարումը […] ...
12:54 30.04.2024
Գլխավոր դատախազությունը 2023 թվականին վերականգնել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԳլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2023 թվականին վերականգնել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլար)՝ 460 անգամ ավելի, քան 2022 թվականին (2022 թվականին վերականգնվել է ընդամենը 11 մլն դրամ): Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի […] ...
12:40 30.04.2024
Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին ԵրևանումՈստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 29-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 30-ամյա Էդվարդ Ա.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […] ...
12:10 30.04.2024
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ […] ...
11:31 30.04.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: ...