Քաղաքաշինության կոմիտեի նախագահը աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

18:12 17.04.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին և կոմիտեի պատասխանատուներին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքին ու արձանագրված թերացումների վերացմանն առնչվող հարցեր։

«Մեզ համար կարևոր է, որ համագործակցված աշխատանքով կարողանանք հասնել իրականացվող պետական ծրագրերի թերացումների ու խախտումների վերացմանը, նոր իրականացվող աշխատանքներում թերացումները բացառվեն, շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում եք և կկարողանանք նորից լինել շինօբյեկտներում ու խոսել, լսել շինարարներին, դիտարկել բոլոր աշխատանքները, անել հնարավորը խնդիրների լուծման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ չեն խնայելու ջանք ու եռանդ, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները լուծվեն, որակի ապահովման նկատմամբ կլինեն հետևողական՝ կոմիտեին վստահված ծրագրերը անհրաժեշտ ծավալով, նորմալ որակով ավարտին հասցնելու համար։
Քննարկումից հետո պատասխանատուները եղել են մի շարք շինօբյեկտներում։

Շիրակի մարզի 3 բնակավայրում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում։

Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահն աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ սկզբում եղել են Բերդաշենում, որտեղ ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։

Կոմիտեի նախագահն ու մարզպետը մասնագետների հետ շրջել են տարածքում, դիտարկվել են աշխատանքներում արձանագրված թերություններն ու խնդիրները, հանձնարարվել է շինարարին անել անհրաժեշտ բոլոր փոփոխություններն ու հնարավոր սեղմ ժամկետներում վերացնել թերացումները։

Պատասխանատուները եղել են նաև Արեգնադեմ բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Դպրոցի կառուցման արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է 390 մլն 485 հազար դրամ։

Շենքում շրջելուց, շինարարի հետ զրուցելուց հետո, քննարկվել են խնդիրները, ընդգծվել է, որ բոլոր թերությունները պետք է վերացվեն ժամանակին։

Դիտարկվել են նաև Կապսի դպրոցի շինաշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, սակայն նախանշվել են թերություններ ու բացթողումներ։ Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:

Աշխատանքային այցի շրջանակներում, քաղաքաշինության կոմիտեի նախագահ ու Շիրակի մարզպետն այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները։

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 6 человек и текст

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение нефтеперерабатывающий завод и текст

Возможно, это изображение 7 человек и текст

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 6 человек

Нет описания фото.

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 4 человека и Стена Плача

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение трава

Возможно, это изображение 8 человек и костюм

Возможно, это изображение осветительное оборудование

Возможно, это изображение 6 человек и текст «+ N»

Нет описания фото.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP