Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի հետ կապված մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+28.09 oC

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի հետ կապված մանրամասներ

16:00 18.04.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը հանդիպել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։

Նշենք‚ որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագիրը։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այս շաբաթ այցելել էին նշված ճանապարհահատված‚ որտեղ ծանոթացել էին ընթացիկ աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես այցելության արդյունքները‚ այնպես էլ ծրագրի հետ կապված մանրամասներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

18:47 01.05.2024

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: ...

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը

18:17 01.05.2024

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով։ Միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ […] ...

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

17:47 01.05.2024

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: […] ...

Մեկնարկել է 12,3 մլն եվրո արժողությամբ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը

17:26 01.05.2024

Մեկնարկել է 12,3 մլն եվրո արժողությամբ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը

Ապրիլի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) (6,2 մլն.) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ (6,1 մլն.) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն եվրո արժողությամբ ծրագիր՝ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience)՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի […] ...

Գործարկվել են Երևանի շատրվանները

17:16 01.05.2024

Գործարկվել են Երևանի շատրվանները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գործարկվել են Երևանի շատրվանները: ...

BACK_TO_TOP