Տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը

16:46 18.04.2024

Ապրիլի 13-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով։ Նպատակը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումների շրջանակում՝ անձը հաստատող փաստաթղթերի, մասնավորապես՝ միգրացիայի և անձնագրի կապի, նորաստեղծ կառուցվածքային միավորների, դրանց ինստիտուցիոնալ հիմքերի քննարկումն էր։ Մասնակցում էր նաև ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության ղեկավար անձնակազմը:

Քննարկվել են անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության, փաստաթղթավորման, անձնագրային աշխատանքների համակարգման բաժինների և 47 տարածքային ստորաբաժումների աշխատաոճի, որակի ապահովման, ծառայությունների մատուցման, գիտելիքահեն ծառայությունների մշակման, ենթակառուցվածքների ամրակայման, քաղաքացիակենտրոն սպասարկման, աշխատակազմի կարողությունների զարգացման և մի շարք այլ գործընթացների բարելավման հարցեր։

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանն իր խոսքում անդրադարձել է անձնագրային ծառայությունների թվայնացման կարևորությանը՝ նշելով, որ արդեն իսկ բոլոր ուղղություններով մեկնարկել են Ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվող գործընթացների թվայնացման աշխատանքները։ Հատկանշվել են բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման, քաղաքացիության գործընթացների թվայնացման, կացության կարգավիճակների տրամադրման թվայնացման, պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացները՝ որպես երկարաժամկետ և մշտական լուծումներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՄՔԾ բարեփոխումներն ու նոր կառուցվածքը, քննարկվել են անձնագրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները։ Մասնավորապես՝ ընդգծվել են Զանգերի կենտրոնի ձևավորման կարևորությունը, տարածքային ստորաբաժանումների աշխատանքի մշտադիտարկումը, տեսաձայնագրող տեխնիկայի ներդրումը, սպասարկման և հաղորդակցության հմտությունների ստանդարտների կիրառումը։ Ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի խոսքով՝ նշված բոլոր աշխատանքները մեկնարկել են որակի ապահովման առանցքային սկզբունքով։

Քննարկվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ և այդ շրջանակում թափուր հաստիքները համալրելու մեխանիզմներ անցումը։
Անդրադարձ է եղել նաև քաղաքացիակենտրոն սպասարկմանն ուղղված խնդիրներին։

Հանդիպման մասնակիցները հարց-պատասխան ձևաչափով քննարկել են ընթացիկ մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

23:43 01.05.2024

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

Կա՞ պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո որ հատվածներում է նախագծվում սահմանազատում․ այս հարցին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ եթե չեմ սխալվում ընդգծված է գործընթացը, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ այնտեղ, սա հստակ ձևակերպված պայմանավորվածություն է, որ քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. առաջինը՝ լուծվելու է այս […] ...

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

23:36 01.05.2024

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […] ...

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

23:31 01.05.2024

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 60 ցուցարարի է ձերբակալել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ հորդորելով դադարեցնել ուժ […] ...

Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը․ Փաշինյան

23:28 01.05.2024

Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: «Ընդդիմությունն ասում է՝ դուք հատվածական սահմանազատում եք անում, ինչն աշխարհում գոյություն չունի, ինչո՞ւ ողջ սահմանի սահմանազատումը, սահմանագծումը չի արվում փաթեթով, որպեսզի հասկանանք, որ ամեն ինչ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, իսկ մենք հատվածական ենք անում, նրանք մեղադրում են, որ հակառակն եք անում»,-այս հարցը տրվեց Նիկոլ […] ...

Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան

23:09 01.05.2024

Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան

Սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնում լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, որ ոչ թե գծվում, այլ […] ...

Այսօր «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար

22:55 01.05.2024

Այսօր «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար

Այսօրվանից «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար՝ նոր սեզոնի մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին, որտեղ 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։ Հասցե՝ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք։ ...

BACK_TO_TOP