Գնահատվել է նոր չափորոշչի շրջանակում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձնական դասավանդումը Տավուշի դպրոցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+22.09 oC

Գնահատվել է նոր չափորոշչի շրջանակում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձնական դասավանդումը Տավուշի դպրոցներում

17:03 18.04.2024

ՄԱԿ-ի գրասենյակում այսօր ամփոփվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրության արդյունքները:

Առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի երկու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ պարզելու, թե ինչ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք են նրանք զարգացրել առողջ ապրելակերպի դասերի շնորհիվ: Կատարված ուսումնասիրությունը կարևոր է առողջ ապրելակերպի կրթության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Աշակերտները հաճույքով են մասնակցում «Առողջ ապրելակերպ» խմբակներին. հետազոտություն

Ուսումնասիրության ընթացքում իրականացված հարցմանը և քննարկմանը մասնակցած աշակերտները նշել են, որ հաճույքով են մասնակցում «Առողջ ապրելակերպ» խմբակին: Նրանք դասերի ժամանակ ազատ արտահայտում են սեփական կարծիքը, որը կարևորվում է: Խմբակի շրջանակում ստացած գիտելիքներն ու հմտությունները նպաստել են նաև ծնողների և հասակակիցների հետ հարաբերությունների լավարկմանը: Աշակերտները հետաքրքրված են ավելի շատ գիտելիք ստանալ առողջության բարելավման, բռնության կանխարգելման թեմաների վերաբերյալ, որոնք ընդգրկված են «Առողջ ապրելակերպ» խմբակի ծրագրում։

Հետազոտության ընթացքում ուսուցիչների հետ իրականացված հարցազրույցները ևս փաստել են, որ աշակերտները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում խմբակին: Նրանք նաև կարևորել են դասավանդումից առաջ ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացված վերապատրաստումները, որոնք կարողությունների զարգացման առումով օգտակար են եղել:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առողջապահական կրթության տարածաշրջանային խորհրդատու Տիգրան Եպոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամներ, դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ։

«Հանրակրթական ոլորտի հսկայածավալ բարեփոխումները դրական փոփոխություն են բերում»

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և գործընկերների՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի դպրոցներում առողջ ապրելակերպի կրթության բարելավմանը:

«Նմանօրինակ հետազոտությունները թույլ են տալիս համոզվել, որ կրթական ոլորտում իրականացվող հսկայածավալ բարեփոխումներն իսկապես դրական փոփոխություն են բերում: Հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ Տավուշում ներդրման փորձն ու մարզի դպրոցներում գրանցված հաջողությունները, ինչպես նաև արձանագրված խնդիրներն ու մարտահրավերները մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն՝ հանրապետության մյուս դպրոցներում բացերը լրացնելու և խնդիրները լուծելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել՝ թեև նախարարության կողմից մշտապես իրականացվում են չափորոշչի ներդրման վերաբերյալ համապատասխան վերլուծություններ, տվյալների հավաքագրում և ուսումնասիրություններ, բայց անկախ փորձագիտական հետազոտություններն ունեն իրենց կարևոր նշանակությունը: Նա ընդգծել է անկախ փորձագիտական խմբերի հետազոտությունների կարևորությունը՝ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության իրական գնահատման տեսանկյունից:

ՀԲ հետազոտությունը ևս փաստում է՝ արձանագրվել է առաջընթաց

Այս համատեքստում՝ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները: «ՀԲ ուսումնասիրությունը, որի միջոցով գնահատվել են Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներն ու հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը Տավուշի մարզում, ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք փորձարարական ծրագրի շրջանակում սովորել են նոր չափորոշչով, զգալի հաջողությունների են հասել թե՛ մաթեմատիկայի, թե՛ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսումնառության արդյունքի: Հատկանշական է, որ այդ արդյունքը ապահովվել մի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհը քննարկում էր, թե համավարակի հետևանքով տարբեր երկրների դպրոցական համակարգերում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է արձանագրվել: Մենք արձանագրում ենք, որ նույն պայմաններում Հայաստանի կրթական համակարգում դրական առաջընթաց է եղել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարեր տարբեր մարզաձևերից

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ առողջ ապրելակերպը շարունակում է մնալ բնակչության առաջնային մարտահրավերներից մեկն ու հանդիսանում ՀՀ կառավարության գերակա ուղղություններից:

Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի տարածման ու մասսայականացման նպատակով Կառավարության բարձր հովանու ներքո ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի անցկացնում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերը տարբեր մարզաձևերից, որոնց մասնակցում են տարբեր տարիքային խմբերի մեծ թվով ներկայացուցիչներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առողջապահական կրթության տարածաշրջանային խորհրդատու Տիգրան Եպոյանի ներկայացմամբ՝ առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքները բավական հուսադրող են։

«Մենք շատ քննարկումներ ենք ունենում, և մեզ դուր է գալիս, որ ճիշտ ու սխալ պատասխան չկա: Մենք ազատ ենք արտահայտել մեր կարծիքն ու ուսուցիչների հետ քննարկել այս կամ այն հարցը: Բոլոր դասերը մասնակցային և ինտերակտիվ են»,- ներկայացնելով հարցմանը մասնակցած երեխաների կարծիքը՝ նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը և հավելել, որ աշակերտների կարծիքով խմբակին պետք է ավելի շատ ժամանաքանակ հատկացնել:

«Առողջ ապրելակերպ» խմբակը գործում է բոլոր դպրոցներում

Միջոցառման ընթացքում նշվել է, որ Տավուշի մարզում 5-11-րդ դասարանների 8500 աշակերտ ձեռք է բերել «Առողջ ապրելակերպ» դասընթացով նախատեսված գիտելիքներ, հմտություններ, վերաբերմունք և արժեքներ: Տավուշի 80 դպրոցից 78-ում իրականացվել է մշտադիտարկում, մարզում այժմ փորձարկվում են 9-րդ դասարանի «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ուսումնական նյութերը:

ՀՀ շուրջ 1300 դպրոցների ուսուցիչների համար պետական ֆինանսավորմամբ վերապատրաստումներ են կազմակերպվել: «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը սեպտեմբերից ներդրվել է Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում: ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատվել և տպագրվել են 5-րդ և 7-րդ դասարանների «Առողջ ապրելակերպի» ուսուցչի ձեռնարկները՝ 3000 օրինակով:

Նշենք, որ «Առողջ ապրելակերպ» խմբակում ներառված են թեմաներ առողջ սննդի, անվտանգության ինքնաճանաչման, հակածխախոտային պայքարի, առողջ փոխհարաբերությունների կառուցման, բուլինգի մասին: Կան նաև թեմաներ, որոնք վերաբերում են բռնությանը, վերարտադրողական առողջությանը, որոնք խիստ համապատասխանեցված են տվյալ դասարանի երեխայի տարիքային առանձնահատկություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թանգարանային գիշեր-2024-ին ՀՑԹԻ-ում այս տարի կարելի է նաև դասախոսությունների մասնակցել

22:29 01.05.2024

Թանգարանային գիշեր-2024-ին ՀՑԹԻ-ում այս տարի կարելի է նաև դասախոսությունների մասնակցել

Հայոց ցեղասպանության թանգարանն այս տարի ևս միանալու է Թանգարանային գիշեր- 2024-ին, որն այս տարի անցկացվելու է «Կրթության և հետազոտության թանգարաններ» խորագրի ներքո, մայիսի 18-ին։ Հայոց ցեղասպանության թանգարանը Թանգարանների գիշեր միջոցառմանը մասնակցում է մշտական և «Պրո-Արմենիա. Քեզ համար Հայաստան» ու «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրություններով: Այդ օրը Հայոց ցեղասպանության թանգարանը բաց է լինելու […] ...

Ո՞ր ոլորտներում են հաստիքները թափուր մնում և ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները. զրույց «Հեռանկար»-ում

19:49 01.05.2024

Ո՞ր ոլորտներում են հաստիքները թափուր մնում և ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները. զրույց «Հեռանկար»-ում

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը ևս մեկ լավ առիթ է անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին և այս ոլորտում առհասարակ կատարվող փոփոխություններին: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

18:47 01.05.2024

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: ...

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը

18:17 01.05.2024

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով։ Միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ […] ...

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

17:47 01.05.2024

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: […] ...

BACK_TO_TOP