Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+27.09 oC

Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին

17:33 18.04.2024

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնը Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փելոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է շատ ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել և պնդել, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ պետք է ճանապարհ առաջարկվի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա: ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […] ...

ԱՄՆ-ում ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել Պաղեստինին աջակցող ցույցերի ժամանակ

18:58 01.05.2024

ԱՄՆ-ում ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել Պաղեստինին աջակցող ցույցերի ժամանակ

Ավելի քան 1600 մարդ ձերբակալվել է վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան համալսարաններում պաղեստինամետ բողոքի ցույցերի ժամանակ, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները և իր սեփական տվյալները: Ամերիկյան հեղինակավոր համալսարանները վերջին օրերին դարձել են Գազայի հատվածում իսրայելական գործողության «վրդովմունքի էպիկենտրոնը»՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիական զոհերի և ԱՄՆ-ի կողմից իր հիմնական մերձավորարևելյան դաշնակցին ցուցաբերած […] ...

Նյու Յորքում ձերբակալվել է մոտ 300 ցուցարար ուսանող

18:30 01.05.2024

Նյու Յորքում ձերբակալվել է մոտ 300 ցուցարար ուսանող

Նյու Յորքի ոստիկանությունը երեքշաբթի գիշերը ձերբակալել է մոտ 300 ուսանող ցուցարարի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքի ոստիկանապետը: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ուսանողների կողմից, ովքեր դեմ են Գազայի հատվածում Իսրայելի գործողությանը ամերիկյան աջակցությանը: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում երեքշաբթի գիշերը մի խումբ ուսանողներ մտել են սենյակներից մեկը և բարիկադավորվել այնտեղ։ Ուսանողները […] ...

Ստամբուլում ձերբակալվել է 210 ցուցարար

18:09 01.05.2024

Ստամբուլում ձերբակալվել է 210 ցուցարար

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, ովքեր փորձել են ներխուժել Թաքսիմի փակ հրապարակ և հարձակվել ոստիկանների վրա, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը` փակելով հրապարակը մետաղական պատնեշներով և ուժեղացված ոստիկաններ տեղակայելով ամբողջ երկայնքով: Ընդհանուր առմամբ […] ...

BACK_TO_TOP