2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

17:45 18.04.2024

Երկու տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա երկու տղամարդու մեղադրանք է ներկայացվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասել է Աբրահամյանը։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից էլ նշել են, որ ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչներ հանդիսացող 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ:

«Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»,- ասել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ

10:11 01.05.2024

Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ մեր հանրապետությունում: […] ...

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:58 30.04.2024

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական […] ...

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

18:39 30.04.2024

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի շրջանառության դեմ, բոլոր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ձեռնարկում է տարաբնույթ միջոցառումներ։ Ապրիլի 30-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում ծառայողները տարբեր թաքստոցներից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս, 4 ականջակալ, 2 […] ...

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

18:15 30.04.2024

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը: «ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են […] ...

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

17:54 30.04.2024

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […] ...

36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է

17:36 30.04.2024

36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական […] ...

BACK_TO_TOP