ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

19:03 18.04.2024

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները՝ ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

20:40 01.05.2024

Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակել են մրցույթի մասնակիցների ճաշացանկը։ Այս մասին հայտնում է Le Parisen-ը։ Աղբյուրի համաձայն՝ մասնակիցները կսնվեն մոլորակի ամենամեծ ռեստորանում, որը գտնվում է Սեն-Սեն-Դենիում։ Մարզիկները կփորձեն խոզի աղացած միս` թայլանդական ռեհանով, ծաղկակաղամբ և տապակած կարտոֆիլ` քրքումով, տապակած պղպեղ, սոխ, ծովախեցգետին, ինչպես նաև գառան միս: Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից […] ...

Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

20:29 01.05.2024

Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների գիտնականների միջազգային խումբը Մարսի Գեյլ խառնարանի լճի հատակին հայտնաբերել է մանգանի օքսիդների աննորմալ բարձր մակարդակ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Geophysical Research: Planets (JGRP) գիտական ​​հրապարակման մեջ: Թիմը վերլուծել է NASA-ի Curiosity մարսագնացով հավաքված քարերը: Նյութերը ավազի, կավի և տիղմի խառնուրդ են։ Հետազոտող թիմը ուսումնասիրել է, թե ինչպես է մանգանը […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

20:21 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դավաճան էր անվանել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպման մեկնարկին նախորդել էր պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական […] ...

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա: ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […] ...

BACK_TO_TOP