Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

19:51 18.04.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։

Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի մասին։

«Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ։ Ես հարց ունեմ Փարիզում տեղակայված ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել»,- նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հանուն Զելենսկիի». Ֆրանսիայում հանդես են եկել արմատական ​​առաջարկով

20:50 01.05.2024

«Հանուն Զելենսկիի». Ֆրանսիայում հանդես են եկել արմատական ​​առաջարկով

«Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն «X» սոցիալական ցանցում կոչ է արել դադարեցնել Ուկրաինային աջակցությունը և հանդես է եկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման օգտին․ «Այլևս ոչ մի զենք Ուկրաինային, միայն բանակցություններ և խաղաղություն» -գրել է նա։ Քաղաքական գործչի խոսքով՝ Ֆրանսիան ԱՄՆ-ի թելադրանքով շարունակում է պատերազմել և իրեն ոչնչացնել հանուն Վլադիմիր Զելենսկիի։ «Ընդհակառակը, ազատ և անկախ Ֆրանսիան կդադարեցնի […] ...

Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

20:40 01.05.2024

Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակել են մրցույթի մասնակիցների ճաշացանկը։ Այս մասին հայտնում է Le Parisen-ը։ Աղբյուրի համաձայն՝ մասնակիցները կսնվեն մոլորակի ամենամեծ ռեստորանում, որը գտնվում է Սեն-Սեն-Դենիում։ Մարզիկները կփորձեն խոզի աղացած միս` թայլանդական ռեհանով, ծաղկակաղամբ և տապակած կարտոֆիլ` քրքումով, տապակած պղպեղ, սոխ, ծովախեցգետին, ինչպես նաև գառան միս: Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից […] ...

Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

20:29 01.05.2024

Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների գիտնականների միջազգային խումբը Մարսի Գեյլ խառնարանի լճի հատակին հայտնաբերել է մանգանի օքսիդների աննորմալ բարձր մակարդակ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Geophysical Research: Planets (JGRP) գիտական ​​հրապարակման մեջ: Թիմը վերլուծել է NASA-ի Curiosity մարսագնացով հավաքված քարերը: Նյութերը ավազի, կավի և տիղմի խառնուրդ են։ Հետազոտող թիմը ուսումնասիրել է, թե ինչպես է մանգանը […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

20:21 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դավաճան էր անվանել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպման մեկնարկին նախորդել էր պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական […] ...

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա: ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP